Ուղիղ եթեր
Ներքին 18 րոպե առաջ - 11:24 17-11-2026

Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք. Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի տեսանյութի մասին

Երաժշտական դպրոցի տնօրենի հետ կապված տեսանյութի մասով՝ ամուսինն ինչ-որ տեսանյութ է ձայնագրել, որով ենթադրաբար շանտաժի է ենթարկել․ կամ մենք մտնում ենք անձնական կյանք, կամ չենք մտնում։ Հարցը բարձրաձայնվել է, տհաճ պատկեր է, հաճելի չի:

Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը:

«Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք այս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում, հարգում ենք, անկախ նրանից՝ տեսանյութում իրենց անձնական կյանքից ինչ կա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ տեսանյութ էր հայտնվել, որտեղ երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը, ենթադրաբար, թմրանյութ է օգտագործում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի