Այն, ինչ այս անիմաստ կալանքներով անում են երեխաների և ընտանիքների հետ, ներում չունի․ գրել է Լևոն Քոչարյանը՝ հրապարակելով եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի որդու հետ լուսանկար։
«Դավիթը եղբորս՝ Սեդրակի որդին է։ Այսօր նաև նրա ծննդյան օրն էր. 10 տարեկան դարձավ։ Միասին այսօր գնացինք բանտ, որ ապօրինի կալանավորված եղբայրս կարողանա շնորհավորել իր որդուն։
Սեդրակն ամուր է՝ ինձնից շատ ավելի ամուր։ Բայց այն, ինչ այս անիմաստ կալանքներով անում են երեխաների և ընտանիքների հետ, ներում չունի։
Դատավորնե՛ր, քննիչնե՛ր, դատախազնե՛ր, ցանկությունը Նիկոլինն է, բայց իրականացնողը դուք եք։
Սա մենք չենք մոռանալու», - գրել է Լևոն Քոչարյանը։