News.am-ը գրում է․ News.am—ի թղթակիցը հայտնում է, որ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած «Շեվրոլե» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդաս ասաց՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ։
Սա դուր չեկավ մարդատարի վարորդին, ով ագրեսիվ տոնով ասաց, թե՝ «խի՞ ես մուննաթ գալիս»։
Երբ տրոլեյբուսի վարորդն արձագանքեց, թե մուննաթ չի գալիս, խնդրում է, որ ճանապարհ տա իրեն, «Շևրոլե»–ի վարորդը սկսեց վիրավոարքներ հասցնել տրոլեյբուսի վարորդին։ Ավելին, նա իջավ մեքենայից, վազեց տրոլեյբուսի ուղղությամբ, թքեց վարորդ վրա և փորձում էր դուռը քաշքելով բացել, որ հաշվեհարդար տեսնի։ Ուղևորները փորձում էին հանգստացնել տրոլեյբուսի վարորդին՝ հորդորելով շարունակել վարել մեքենան։
Երկու մեքենաներն էլ անցնելով խաչմերուկը, կանգնեցին և իջան մեքենայից։ Այդտեղ քաշքշոց սկսվում երկու վարորդների և մի շարք այլ քաղաքացիների մասնակցությամբ։
Նաև ուղևորների ակտիվ միջամտության արդյունքում տրոլեյբուի վարորդը շարունակեց իր ընթացքը, սակայն նա տևական ժամանակ չէր կարողանում հանգսատանալ և զսպել հուզմունքը։
news.am