Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի և կենտրոնի այլ աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։
Նրանք հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի հետ, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Վերջիններս, ողջունելով երիտասարդներին, ներկայացրել են հանձնաժողովի գործունեությունը, անդրադարձել խորհրդարանի աշխատանքներին։
Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Ուսանողների համար կազմակերպվել է նաև շրջայց Ազգային ժողովում։
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպված աշնանային դպրոցը ներառում է տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպումներ և քննարկումներ ոլորտի լավագույն փորձագետների հետ»,-ասված է հաղորդագրույան մեջ։