Ներքին 3 տարի առաջ - 09:45 14-05-2023

Բուրաստան գյուղի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մայիսի 14-ին, ժամը 06։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայություններից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է խոհանոցի միջնապատը (10 քմ) և վնասվել 4 պատուհան։ Տուժած Ա․ Ե․-ն (ծնված 1942 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին