Տրապիզոնում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի մինչև 15 տարեկանների առաջնությունում Էրիկ Աֆրիկյանը բացարձակ առավելությամբ՝ 5։0 հաշվով պարտության է մատնել թուրք մրցակից Արսլան Դորուկին:
Այս հաղթանակի շնորհիվ մեր մարզիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ (1/4 եզրափակիչ)՝ շարունակելով պայքարը մեդալների համար և բարձր պահելով Հայաստանի պատիվը միջազգային ռինգում: