HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ սկանդալային գրառումից հետո նա հայտարարություն է արել։
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը՝ HayDalek-ը, հայտարարել է, որ առաջիկա ամիսներին կավարտի պայմանագրային պարտավորությունները, ապա կդադարեցնի բլոգերային գործունեությունը։
Ինստագրամյան իր էջում նա նշել է, որ որոշման պատճառներից մեկը ատելության ալիքներն են, որոնց բախվում է։
«Շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները։ Շատ սիրելով ձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը՝ նման որոշում եմ կայացրել»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով հետևորդներին անցած հինգ տարիների համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ HayDalek-ը քննադատության էր արժանացել իր սկանդալային գրառման համար՝ «Ք․․եմ ու սկսենք» արտահայտությամբ։ Քննադատության թիրախում էր հայտնվել նաև Հանրային հեռուստաընկերությանը պատկանող «Նոր ալիք»-ի «Զավզակները» հաղորդաշարը, որտեղ բլոգերը հանդես է գալիս որպես հաղորդավար։