Այս իշխանությունները 2018-2026-ը ներառյալ մի գործիք են ունեցել, որը որևէ իրավիճակում չեն զիջել և չեն զիջելու. դա կալանքն է, կալանքի միջնորդությունն է, մարդկանց կալանավորելն է, ռեպրեսիվ մթնոլորտ ձևավորելն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:
«Այս իշխանությունները պատրաստ էին ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, որից հետո Արցախը ամբողջությամբ մոռանան, բայց կալանքը հետևողականորեն պահպանում են»,- ասաց Վարդևանյանը:
Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի գործով ամբողջ իրավաբանությունը նսեմացվել է, դա քաղաքական հետապնդում էր, ինչը փաստ է. «Նպատակը մեկն է՝ ալիևյան սահմանադրության օրակարգը պարտադրեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, հատկապես ընդդիմադիր գործիչներին»:
Տեսանյութ: