Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:15 19-09-2025

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հարգելի գործընկերներ,

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ «ակտիվ գործողությունները», կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ: Ի դեպ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում:

Ստացել եմ Քննիչի որոշումը, ըստ որի. 1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա, 2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները /որոնք ընդհանրապես չկան/ ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից: Այսինքն մինչև կալանքի երկարաձգումը:

Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն և վերջինս 90 օրից ավելի է ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք ըստ քննչականի չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ «ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները» ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը: Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում:

Հ.Գ. Հաշվի առնելով, թե ինչ օր է այսօր՝ հավերժ ու հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին