Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:28 09-05-2022

Քիմ Քարդաշյանը 10 ժամ ներկել է մազերը՝ «պլատինե շիկահեր» դառնալու համար

Այս տարի Կոստյումների ինստիտուտի պարահանդեսի ժամանակ Քիմ Քարդաշյանը որոշել էր գերազանցել ինքն իրեն։ Աստղը ոչ միայն նիհարել է գրեթե 8 կիլոգրամով, որպեսզի «մտնի» Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստի մեջ, այլև մազերը ներկել և շիկահեր է դարձրել՝ «բացահայտելու ներքին Մերիլինին»:
Նման կերպարանափոխությունը պահանջում էր լուրջ միջոցներ․ Քիմը պարիկ չի օգտագործել, այլ մուգ մազերը ներկել է պլատինե շիկահերով՝ կենտրոնանալով Մերիլինի մազերի երանգի վրա։ Աստղը հայտնվել է Քայլի Ջենների տեսանյութում, որտեղ աղջիկը ցույց է տվել, թե ինչպես է գնում Met Gala-ին։ Այդտեղ մենք բառացիորեն մի քանի վայրկյան տեսնում ենք Քիմին։
Ռեալիթի հեռուստաաստղը խալաթով է, իսկ մազերը գունաթափվում են՝ փայլաթիթեղով փաթաթված։ «Ես դա անում եմ արդեն 10 ժամ: Վախենում եմ, որ մազերս կթափվեն»,- խոստովանել է Քիմը։ Բայց ամեն բան հրաշալի անցավ, իսկ մենք արդեն հասցրել ենք գնահատել արդյունքը պարահանդեսում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան