Ներքին 9 րոպե առաջ - 11:39 08-11-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Hongqi-ն բախվել է էլեկտրասյանը

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 28-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով առաջացել է նաև էլեկտրասյան տապալման վտանգ։ Վարորդը և քաղաքացիները մի քանի անգամ հեռախոսազանգերով դիմել են Նոր Հաճընի համայնքապետարան՝ խնդրելով համապատասխան ծառայությունների միջամտությունը, քանի որ տվյալ էլեկտրասյունը հաշվառված է համայնքապետարանի հաշվեկշռում, աակայն շուրջ 5-6 ժամ սպասելուց հետո համայնքապետարանից այդպես էլ որևէ ներկայացուցիչ չի բարեհաճել ժամանել դեպքի վայր՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է