44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4

Ներքին 8 ամիս առաջ - 22:30 04-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 4-ին...

01:00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ՖԲ էջում. Սիրելի՛ հայրենակիցներ Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին:


01:10
Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ հայտարարություններ են անում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման վերաբերյալ։


02:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:


08:00
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։

08։25
«Հակառակորդին շպրտում ենք»․ «Զինուժ մեդիա»-ի լրագրող Ներսես Իվանյանի բացառիկ ռեպորտաժը` արցախյան ճակատից։


08:50
Ռուսաստանն իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ կարող է ուղարկել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

09:05
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:


09:30
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:


10:00
Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»:

10:50
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․
Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:


11:00
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է
Պաշտպանության բանակը խոցել է Գյանջայի օդանավակայանը: Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

11:20
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Ստեփանակերտի հրետակոծումը ներկայացնող տեսանյութ է հրապարակվել։


12:20
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ.
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին:

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է, և այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար:

12:40
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Հիդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան` 173 քաղաքական գործիչներ ստորագրություններ են ուղարկել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Ադրբեջանի միջև «հակամարտությունում իր ռազմավարությունը»։


13:00
Հարավում մարտերը շարունակվում են։ Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։ Հայտնում է Արծրուն Հավհոննիսյանը։


13:30
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։


14:00
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում խոսում է ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին: Արայիկ Հարությունյանը վստահ է՝ հաղթանակն, անկասկած, մերն է լինելու:


15:30
ՊԲ-ն տեղեկացնում է․
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում: Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյութում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»:


16:00
ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

16:30
Վրաստանի տարածքով Ադրբեջան զենքի տարանցման մասին լուրերը ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:


16:50
Շուշան Ստեփանյանը գրում է․
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի (Մեխակավան) ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։

17:30
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեփանակերտը նորից հրետակոծվում ա։ Նենց ենք դաղել, որ չեն հանգստանում»:

17:55
Ստեփանակերտն այսօրվա հրետակոծության պահին: Տեսանյութը հրապարակել է միասնական տեղեկատվական կենտրոնը։


18:40
ԱՀ ՊԲ ուժերը ոչնչացնում են Մատաղիսի ձոր մտնել փորձող ադրբեջանական ուժերի մեծ ստորաբաժանմանը: Նրանք դիմում են խուճապահար փախուստի։


19:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։


19:40
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԲ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»:

21:00
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարները քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները:


21:50
ՀՀ տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ։


22:00
ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում ապաստարանից լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով․ «Ստեփանակերտ։ Տագնապ։ Ապաստարան։ Միասին։ Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներով»։


22:00
Չի կարող քաղաքակրթությունը և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս24»-ին


22:30
Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանի կորուստներն ու փախուստներն այսօր ավելի շատ են եղել, առաջխաղացումները՝ ավելի չնչին»


23:00
Արցախի տեղեկատվական շտաբում ինֆոգրաֆիկա է հրապարակվել, որը ներկայացնում է Ադրբեջանի կորուստները հոկտեմբերի 4-ի՝ մեկ օրվա ընթացքում։


23:15
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ՖԲ էջում տեղադրել է լուսանկարներ, եւ մակագրել. «Ու այս ազգին ուզում են հաղթե՞լ»:


23:20
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ՖԲ էջում գրել է.
«Մեր պայքարն արդար է, առաջիկա զարգացումները, վստահաբար, կլինեն մեր օգտին: Իսկ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական պարտված ղեկավարությունը՝ Ալիև ընտանիքի գլխավորությամբ: #Հաղթելու_ենք

23:25
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։

23:35
Արցախի ՊԲ-ն հայտնում է․
Հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մատաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:

23:50
ԱՄՆ հայերի հետ ուղիղ տեսակապի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նկատեց, որ մենք չունենք դաշնակիցներ, ըստ նրա՝ մեր միակ դաշնակիցը սփյուռքն է:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել