44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 25-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 25-ին․․․

09։00
ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է․
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք:

09։25
Զոհված կամավոր Սևակ Մնացականյանի վերջին տեսաուղերձը. «Զինվորն այստեղ է մի պարզ պատճառով, որովհետև մեր դիվանագետները պարտվել են, որովհետև մեր մտավորականները պարտվել են, մեր արվեստի գործիչները պարտվել են, մեր գիտնականները պարտվել են… Յուրաքանչյուրն իր ոլորտում պարտվել է։ Դրա համար այսօր հայ զինվորն իր արյունով կանգնած է լինելիության վերջնագծին»։
Սևակ Մնացականյանը «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մենապարողներից էր, նվիրյալ արվեստագետ։


10։00
Արցախի ՊԲ-ն հայտնում է․
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:


11։25
«Զինուժ Մեդիա»-ն հրապարակել է հերթական տեսանյութն ադրբեջանական կեղծարարության մասին։


11։50
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի “Amanpour” հեռուստածրագրին


12։15
Լույս է տեսնում նոր երգ՝ «Հաղթելու ենք»։


13։35
«Էրդողան տեռորիստ», «Արմենիա», «Հայաստան», «Արցախը Հայաստան է», «կեցցե՛ հայ զինվորը» վանկարկումներով Իսպանիայի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական մայրուղին: Ճանապարհը փակել էին երկկողմանի:


17։20
Արցախի տեղեկատվական շտաբում հրապարակվել է զինվորների մկրտության մասին պատմող «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը։
«Սահմանը պահող զինվորներն Արցախում՝ մարտերի արանքում մկրտվում են»։


18։10
Արայիկ Հարությունյանը գրում է․
Հարգելի ՛ հայրենակիցներ,
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում: Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին:


18։25
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորականները կրակահերթ են արձակում հայ զինվորի գլխին։ Համացանցում հայտնված կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գնդակահարում ծանր վիրավորում ստացած արցախցի զինվորին, իրական են։ Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

18։40
Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ «Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնում Արցախին և Հայաստանին»։


19։05
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութն է հրապարկել, որում ներկայացված է ոչնչացված ադրբեջանական հերթական զրահատեխնիկան:


19։30
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ «Կարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո»։


19։35
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը․
«Մեր արիությամբ, մեր կյանքով ու գործով արժանի լինենք մեր հերոս զավակներին, նրանց փառապանծ ոգուն և անմահ սխրանքին։ Հայրական Մեր պատգամն ենք ուղղում նաև հոգևոր սպասավորներին, հայոց բանակի գնդերեցներին՝ քաջալերելու և ոգեշնչելու ազգիս զավակներին հայրենյաց պաշտպանության պայքարում, հավատքով զորացնելու մեր ժողովրդին և աղոթք ու ջանք բերելու մեր ընդհանուր հաղթանակին։ Արդ, ազգովի, մեկ սիրտ և մեկ հոգի դարձած, միաբան և համախումբ կերտենք հերթական հաղթանակը մեր նորագույն պատմության։ Եվ ինչպես որ մենք ենք ոգեշնչվում մեր հերոս նախնիներով և առանձնակի հպարտությամբ արտաբերում պատմահոր խոսքերը, այնպես էլ գալիք սերունդները պիտի հռչակեն, որ քաջերի սերունդներն են, զավակները՝ հերոսական ժողովրդի»։

19։50
«Հայերն այսօր» լրատվական հարթակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց հայերը բողոքի ակցիա են անցկացրել։ Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում անմահացած հայ զինվորների անունները։


21։00
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ևս մեկ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․ Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ։


21։20
ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է․
Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

21։35
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցի դրվագով․


22։00
Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։ Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։


22։10
«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս եւ Մարտունուց հարավ մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երեւացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դրանց որոնողական եւ ոչնչացման աշխատանքները»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել եւ փախնել այն տեղանքից, որտեղ հայտնվում են մեր ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները»,-նշեց նա: Հովհաննիսյանը հավելեց, որ այս պահին եւս արցախյան ռազմաճակատում ծանր մարտեր են ընթանում:


22։30
Ազատության հրապարակում տեղի ունցավ մոմավառություն` ի հիշատակ Արցախում ընթացող պատերազմում զոհվածների։ Մարդիկ զոհված զինվորների, կամավորների լուսանկարների մոտ մոմեր դրեցին, ապա մոմերով եւ հերոսների նկարներով շարժվեցին դեպի Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։

22։50
Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք կլուծենք այդ խնդիրը: Ես այն «թեթև դեպք» եմ անվանում: Գնացեք և ասացեք սա ժողովրդին, Հայաստան: Ինչո՞ւ ոչ։ Այն հեշտ է լուծել, եթե գիտես, թե ինչ անես»,- ասել է Դոնալդ Թրամփը:

23։30
ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը․
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել