44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 24-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 24-ին․․․

09։00
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Banak.info-ի կողմից հրապարակված բացառիկ տեսանյութ է ներկայացրել՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան։


09։35
Արցախի ՊԲ-ն հայտնում է․
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:

10։25
Ըստ Սյունիքի պաշտպանական աշխատանքները համակարգող, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի, մարզի սահմանամերձ բոլոր բնակավայրերում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ: «Նրանց խնդիրները հստակեցվել են։ Նշանակվել են պատասխանատուներ, ովքեր համագործակցում են ռազմական կառույցների հետ: Ինքնապաշտպանական ջոկատներն ապահովված են բոլոր այն միջոցներով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրները կատարելու համար: Այդ ջոկատներն արդեն իսկ իրականացնում են միջոցառումներ, որոնք նպաստում են մեր զինված ուժերին՝ կատարելու իրենց խնդիրները»,–ասել է նա «Սյունյաց երկիր» պարբերաթերթի հետ զրույցում:

10։55
Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։


11։10
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրապարակվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները ներկայացնող ինֆոգրաֆիկա։


11։30
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ առաձնահատուկ ընդգծելով խոսնակ Նենսի Պելոսիի անձնական ներդրումը։

12։05
ԱՀ Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը ներկայացնող նոր տեսանյութ է հրապարակվել։


12։30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները պայմանով, որ հայկական կողմը կդադարեցնի կրակը: Այս հայտարարությունը նա արել է Le Figaro թերթին տված հարցազրույցում:


12։55
Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական և թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակվող հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ընդգծում է ԵԱՀԿ շրջանակում բանակցային գործընթացին Արցախի ուղղակի մասնակցության, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև ճամփորդական և հաղորդակցության սահմանափակումների մեղմացման անհրաժեշտությունը:


13։10
Ադամ Շիֆի գրառումը․
«Ես ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»։


13։45
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Հարսանիք Շուշիում. ես չգիտեմ՝ երբեւէ բառեր կգտնեմ պատմելու այն, ինչ զգում եմ հիմա…


14։35
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները… Երջանի՛կ լինեք:


14։55
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է կադրեր՝ անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից. Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ:


15։30
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը ներկայացնող տեսանյութ։


17։00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․
Սիրելի ՛ հայրենակիցներ, Մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը:


18։15
Արցախի ԱԳՆ-ն հայտարարում է․
Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում:

19։30
Միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

19։40
ԱՀ պաշտպանության բանակն առաջնագծից նոր տեսանյութ է հրապարակել․ «Հայրենիքի պաշտպանության առաջնագծում»։


20։10
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ինֆոգրաֆիկա է հրապարակվել, որի համաձայն՝ վերջին տվյալներով խոցվել է հակառակորդի ևս 11 ԱԹՍ, 2 ՏՈՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ:


20։35
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է․ Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ընդգծվեց բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:


22։05
«Առավոտից նորից սկսվել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել, սակայն կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի Հարավ եւ Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ, անտառների եւ բնակավայրերի հարակից տարածքներում եւս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ դեռեւս շարունակվում են»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում:

23։00
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․
Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերն ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ:

23։45
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է ռազմաճակատի ինտերակտիվ քարտեզը


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել