44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 22-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 22-ին․․․

09։00
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:


09։20
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով` տեղեկություններ առայժմ չկան։

09։55
Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը


10։25
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»:

11։40
Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ:


12։00
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից: Հավատում եմ մեր հաղթանակին»:


12։30
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը»։


12։55
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք զոհեր ենք տալիս, և ոչ ոք իրավունք չունի այդ ամենն անտեսել: Սա արդեն գոյի պայքար է, «մառլեզոնյան բալետը» վերջացել է: Այս ամենը պետք է հաշվի առնենք»:


13։20
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆաուլեր քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքը։ Քաղաքը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ Արցախի անկախության ճանաչմանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից։


13։45
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով: Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար:


14։30
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի ներգրավումը հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնության դեպքում։ Նման հայտարարություն է արել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև դժգոհություն է հայտնել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի ռեժիմի և հումանիտար դադարի պայմանավորվածության չպահպանման կապակցությամբ։ «Ցավոք, կողմերը չեն պահպանում այդ պայմանավորվածությունը»,- ասել է նա։

17։30
ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել՝ Ադրբեջանական բանակի կորուստները։


19։00
Մոսկվան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկչության հնարավոր տարածման կապակցությամբ, սակայն ռուս ռազմական մասնագետները ամբողջովին վերահսկում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում օտարերկրյա գրոհայինների մասնակցության հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


19։35
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել «տարածաշրջանում իր նշանակալի ազդեցությունը» Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար։ Համապատասխան հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։


19։55
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:


21։10
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսել է «Վալդայ» ակումբում, հիշեցրել, որ Լեռնային Ղարաբաղում խնդիրը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ այն սկսվել է էթնիկ դիմակայությունից: «Եվ դա նույնպես, ցավոք, փաստ է, երբ Սումգայիթում, հետո նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններ: Այդ ամենը մենք պետք է դիտարկենք ընդհանուր մեջ,- ասել է նա:- Միաժամանակ մենք հասկանում ենք, որ այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը տարածքների զգալի մասը կորցրել է, չի կարող հավերժ շարունակվել»:


22։00
Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը հարցազրույց է տվել․
«Ինտերֆաքս» – Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, բայց առաջ կքաշի իր պայմանները: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցի կապակցությամբ: Ինչպիսի՞ երկրների համակազմ կարող է լինել խաղաղապահ ուժերում, ո՞ւմ գլխավորությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եվ եթե այստեղ պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի հետ, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը:


23։00
«Այսօր օրվա ընթացքում հակառակորդը ողջ Արցախյան սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները՝ տարբեր ուղղություններով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական եւ հարավային ուղղությունները: Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են ըստ էության տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ` փոքր բնակավայրեր, ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,-նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, հարավում շարունակվում են մարտերը, տարբեր հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես արեւմուտք, այնպես էլ հյուսիս եւ հյուսիս արեւմուտք: «Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են՝ որոշ տեղերում հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում նաեւ զրահատեխնիկայի: Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի, հրետանային միջոցների, նվազագույն հետեւակի կիրառությամբ: Այսօր որոշ հատվածներում կիրառվել են օդային հարձակողական միջոցներ, մասնավորապես դասական մարտավարական օդուժ: Ինչպես Պաշտպանության բանակը հայտնեց, խոցվել է եւս մեկ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարք: Հիմնականում այսպիսին է իրավիճակը»,-ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

23։10
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն:


23։35
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:


Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել