44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 39-րդ՝ նոյեմբերի 4
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 39-րդ՝ նոյեմբերի 4

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 04-11-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 4-ին․․․

07։00
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները: Դրանց արդյունքում կորոշվեն Ռուսաստանի միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը:


08։30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ»:

09։05
ՀՀ ՊՆ-ն հայտնում է․
Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները: ՀՀ պաշտպանության նախարարություն

09։30
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ տարվա փետրվարին Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: Պարզվում է՝ պատերազմի պատճառով ավելացել են էներգահամակարգի անվտանգության ապահովման ծախսերը»։

11։10
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ»:


13։00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:
Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:

13։45
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:


13։55
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ և այցելելու են նաև Արցախ:


15։20
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ:
Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

17։00
ԱԺ պատգամավոր, Հայաստան -Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ Սլովակիայի հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվեց բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված:
Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականութունը և ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը»:

17։45
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակել հրթիռակոծված Շուշիից։


18։30
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


19։00
Հայաստանի գրողների միությունը դիմում է աշխարհի բոլոր խաղաղասեր ու արդարասեր պետություններին, ժողովուրդներին և մտավորականներին՝ իրենց ձայնը բարձրացնելու Մեծ Աղետի կանխման և բազմաչարչար Արցախի հողում խաղաղության հաստատման համար։

20։20
«Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն «գյոռբագյոռ», ներկայացնում է «Զինուժ մեդիան»:


21։15
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները նոյեմբերի 3-ի դրությամբ


21։25
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ։ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ»:

21։50
Տեսանյութում ներկայացվում են որոշ դրվագներ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների զգոնության, աչալրջության և մարտական առաջադրանքի պատշաճ կատարման արդյունքում առաջնագծում գրանցված նշանակալի հաջողությունների ու հակառակորդի զգալի կորուստների վերաբերյալ:


22։00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է և անելու է հնարավոր ամեն բան` Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին նա ասել է ՌԴ կրոնական միությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:


22։20
«Ռուսիոյ հաւասարակշռուած մօտեցումը դժբախտաբար աւելի կը քաջալերէ Թուրքիան ու Ազրպէյճանը».- ասել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պապական նուիրակ Ժոզէֆ Սփիթէրիի հետ հանդիպման ժամանակ։


22։50
«Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը՝ տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ, մի քանի ուղղությամբ՝ այդ թվում հյուսիսային, հյուսիս արեւելյան անտառոտ հատվածում փորձել են հարձակման փորձեր իրականացնել: Որպես կանոն նման հարձակման փորձ իրականացնում են վաշտային կամ գումարտակային մարտավարական խմբեր, առանձին դիվերսիոն խմբեր: Եվ երբ հարձակման փորձ է իրականացվում, կրակի խտությունը մի փոքր բարձրանում է»,-Ստեփանակերտում ճեպազրույցում իրավիճակը ռազմաճակատում այսպես ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետության սահմաններին, մասնավորապես՝ Տավուշում, Սյունիքում եւ Գեղարքունքում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ Գեղարքունքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել ՝ հայկական ՀՕՊ-ի կողմից ու շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ գործողություններ չեն եղել այլ հատվածներում:
Մեկ այլ հարցի պատասխանելով՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ներկայումս մեր վիճակն էլ ավելի լավ է, քան 15 օր առաջ. «Ես չեմ ասում, որ ամենածանր օրերն անցել են, գուցե էլի կլինեն ծանր օրեր, բայց ես կարծում եմ, որ 10-15 օր առաջ ավելի ծանր էր: Հիմա մեր ներուժը, մեր կազմակերպվածությունը, կառավարումը շատ ավելի լավ վիճակում են: Մենք չենք տեսնում ոչ խուճապ, ոչ անկազմակերպվածություն»: Նրա խոսքով, եթե այս ամենը Երեւանում լիներ, կթվար, թե պատերազմից հեռու է եւ պաթոսային իրավիճակ է, բայց ինչպես Երեւանում, այնպես էլ Արցախում մարդիկ չեն ընկրկում, իրեն քանիցս Լիբանանի քաղաքացիներ եւ այլ երիտասարդներ դիմել են՝ ռազմաճակատ մեկնելու խնդրանքով:
Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ տվեց չընկնել թշնամական քարոզչության ազդեցության տակ. «Ես միշտ ասում եմ՝ հաղթելու ենք, ես երբեք չէի ասի այդ բառերը, եթե ինքս վստահ չլինեի: Ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում, տեսել եմ երիտասարդ սպաներին, որոնք ամեն ինչ թողել ու եկել են ռազմաճակատ… Տեսել եմ կամավորականներին…Չի կարող այս կամքը, կրակը եւ էներգիան պարտվել: Եվ բոլոր նրանք, որոնք ինչ-որ չափով կասկածել են, կասկածում են, ինչ-որ չափով ադրբեջանական քարոզչության տակ են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել այդ տղերքի հետ»: Բերձորի ուղղությամբ ճանապարհը փակ լինելու մասին Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով քաղաքացիների համար է փակ, իսկ ռազմական եւ այլ նշանակության բեռնափոխադրումները շարունակվում են: Դիվերսանտներին եւ թշնամական ոչնչացված խմբավորումներին էլ անդրադարձ եղավ:
«Դիվերսանտներին հատիկ-հատիկ բռնելու ենք ու ոչնչացնելու ենք բոլոր տեղերում՝ հարավ կլինի,թե հյուսիս, էական չէ: Իսկ որտեղ թաքնվել են, դա իրենց գերեզմանն է դառնալու»,-ասաց նա: Քելբաջարի ճանապարհի մասին երեկ խոսվեց: «Ես այսօր եկել եմ այդ ճանապարհով, այն շատ անվտանգ էր»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 30-րդ՝ հոկտեմբերի 26
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 31-րդ՝ հոկտեմբերի 27
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 32-րդ՝ հոկտեմբերի 28
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 33-րդ՝ հոկտեմբերի 29
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 34-րդ՝ հոկտեմբերի 30
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 35-րդ՝ հոկտեմբերի 31
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 36-րդ՝ նոյեմբերի 1
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 37-րդ՝ նոյեմբերի 2
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 38-րդ՝ նոյեմբերի 3

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան