44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 38-րդ՝ նոյեմբերի 3
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 38-րդ՝ նոյեմբերի 3

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 03-11-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 3-ին․․․

08։00
Արցախի նախագահի նման՝ սուրճով ու համազգեստով․ ինչպես փոքրիկ Հարութը նմանակեց Արայիկ Հարությունյանին ու սկսեց դրամահավաք:


08։50
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն, ընդհանուր առմամբ, խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

09։45
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:


10։15
Ուկրաինան ոչ ոքի ֆոսֆորային ռումբեր չի մատակարարում․ այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


12։00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։
Քեզ հետ ենք Վիեննա»։

12։40
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։


13։15
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»:

13։30
«Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամները բողոքի ցույց են անցկացնում Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ: «Արցախի ձայնը նշանակություն ունի» խորագրով ցույցի ուղերձն այն էր, որ հայ եւ ռուս ժողովուրդները միասին պետք է պայքարեն ֆաշիստ Էրդողանի դեմ: Ցույցի ժամանակ հնչում էին «Վերջ Էրդողանին» վանկարկումներ:


13։55
Արցախի ՊԲ-ն հայտնում է․
Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:
Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:
Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

15։00
ԱԺ-ում լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցրին, թե ադրբեջանական զինուժն արդեն Դավիթ Բեկ համայնքի վրա է հարձակվում, սա արդեն հարձակում է ՀԱՊԿ-ի վրա, Հայաստանը պատրաստվո՞ւմ է դիմել ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ։ Ալեն Սիմոնյանը կրկնեց այն, ինչ վերջին իր ճեպազրույցներից մեկում ասել էր՝ դրա անհրաժեշտության պարագայում կդիմենք. «Հիմա այն գործընկերային հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ-ն եւ այն պայմանագրային պարտավորությունները, որոնք կան, դրանք լիովին բավարարում են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես կողմ»:
Նա վստահեցրեց, որ կաշկանդված չենք՝ ՀԱՊԿ-ին դիմելու. «Երբ խոսքը գնում է ՀՀ-ի, Արցախի մասին, որեւէ կաշկանդվածություն չի կարող լինել»: Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին ու անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Նա նաեւ ասաց, որ ֆորմալ հանդիպումներից բացի, նաեւ ոչ պաշտոնական շփումներ են լինում, որոնք տեսանելի չեն շատերին:

15։10
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կան որոշակի մշակումներ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք միանշանակ առաջնորդվում ենք նրանով, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում․ պետք է լինի քաղաքական, համապարփակ լուծում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը», – նշել է ՌԴ փոխարտգործնախարարը: Նա նաեւ կարծում է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին:

16։00
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:


16։45
Արցախի ՊԲ-ն հայտնում է․
Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում:
Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:
Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

16։40
Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն: Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել: Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ»:


17։10
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Մինչև այսօր խոցվել է 251 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ: Հակառակորդն ունի 7095 զոհ:


19։00
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը Թուրքիայից մեծ կախվածության մեջ չի հայտնվել տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում՝ սկսած Սիրիայից ու Լիբիայից մինչև Ղարաբաղ, և թե ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան զուսպ և բարեկամաբար արձագանքում Անկարայի քաղաքականությանը՝ գիտակցելով, թե ինչ դեր է խաղում Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, Լավրովն ասել է․ «Մոսկվան և Անկարան մտերիմ գործընկերներ են, որոնք կարող են ճկուն և պրագմատիկ մոտեցում ցուցաբերել և առաջնորդվել ռազմավարական տեսլականներով»։

20։10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին:


21։40
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանըմասնակցեց «Տնտեսությունը պատերազմի պայմաններում» թեմայով քննարկմանը։


22։00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելիին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:
Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:
Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ»:

23։20
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ՝ քիչ առաջ հրետակոծված Շուշիից: Լուսանկարիչ՝ Դավիթ Ղահրամանյան


23։55
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ստեփանակերտի և Շուշիի հրթիռակոծման վերաբերյալ․
«Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին: Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:
Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք»։

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 30-րդ՝ հոկտեմբերի 26
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 31-րդ՝ հոկտեմբերի 27
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 32-րդ՝ հոկտեմբերի 28
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 33-րդ՝ հոկտեմբերի 29
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 34-րդ՝ հոկտեմբերի 30
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 35-րդ՝ հոկտեմբերի 31
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 36-րդ՝ նոյեմբերի 1
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 37-րդ՝ նոյեմբերի 2

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան