ԼՐԱՀՈՍ
ԵՄ-ի և Ադրբեջանի գազային համաձայնագիրը դանակով հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի պատգամավորները քննադատել են Եվրամիությանը
15:30 06-02-2023
Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի շարք անդամներ քննադատել են Եվրոպական միության ղեկավարությանը՝ Ադրբեջանի հետ գազային համագործակցության համար։
Թուրքիայում նոր երկրաշարժի ուժգնությունը կազմել է 10-11 բալ. այն զգացվել է Երևանում ու Գյումրիում
15:25 06-02-2023
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Մենք՝ արցախցիներս, կրելով այս զրկանքները, պայքարում ենք առաջնահերթ ՀՀ ինքնիշխանության պահպանման համար
14:59 06-02-2023
Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է։
Թուրքիայում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել
14:55 06-02-2023
Թուրքիայի տարածքում այսօր կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել՝ տեղական ժամանակով ժամը 14:24-ին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարը
14:54 06-02-2023
Արցախի բնակչությանը զրկված է բնական գազի օգտագործման հնարավորությունից։
Հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը. Ռուբեն Վարդանյան
14:50 06-02-2023
Շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում և ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը։
Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ․ Փաշինյանը՝ ՍԴ-ի 27-ամյակի միջոցառմանը
14:42 06-02-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
14:34 06-02-2023
Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։
Մեծ Բրիտանիայում փորձարկում են էլեկտրական ինֆրակարմիր պաստառը
14:32 06-02-2023
Այս թիթեղները ջերմություն են արձակում ինֆրակարմիր ալիքների միջոցով:
Իրանի նախագահը ցավակցել է Ասադին և Էրդողանին
14:30 06-02-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին ցավակցական հեռագրեր է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
ՀՀ օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր «ես»-ը․ Հայկազուն Հարությունյան
14:24 06-02-2023
Սա ստիպեց մեզ, որ որդեգրենք քաղաքական գիտակցության, արժեհամակարգային սովի հագեցման գործիքները եւ հայ երիտասարդությանը կրթենք այս ուղղությամբ:
Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք՝ ցույց տալու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Գոռ Սարգսյան
13:56 06-02-2023
Մենք չենք համակերպվելու այս իրականության հետ:
Էրդողանը խոստանում է պատասխանել Ստամբուլում արևմտյան երկրների հյուպատոսությունների փակմանը
13:50 06-02-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ստամբուլում արևմտյան մի քանի երկրների կողմից իրենց հյուպատոսությունները անվտանգության սպառնալիքների պատրվակով ժամանակավորապես փակելու որոշումը։
ՀՅԴ երիտասարդների գործունեությունն անկյունաքարային նշանակություն ունի ծանր օրեր ապրող մեր հայրենիքի համար․ ՀՅԴ անդամ
13:46 06-02-2023
Մեծապես մեր միությունների համադրված, առաջադեմ և համարձակ գործողությունների արդյունքում է, որ հնարավոր է եղել 130 տարուց ավել դիմակայել ժամանակի և պատմության նետած բոլոր փորձություններին։
Մաստարա-Լանջիկ ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
13:42 06-02-2023
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է։
Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան
13:34 06-02-2023
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում գրանցված երկրաշարժերի կապակցությամբ։
Ինչ իրավիճակ է մայրաքաղաքի փողոցներում. արև դուրս կգա՝ ձյունը կհալվի, մարդիկ կքայլեն՝ ճանապարհը կբացվի
13:29 06-02-2023
Մայթերին մերկասառույց է, որի պատճառով շատ քաղաքացիներ սայթակում են, ընկնում և կոտրվածքներ ստանում։
Իրանը հրաժարվել է Ադրբեջանի օգնությունից, սակայն ընդունել է Ռուսաստանի օգնությունը
13:20 06-02-2023
Իրանի Իսլամական Հանրապետությունն համաձայնել է ընդունել Ռուսաստանի հումանիտար օգնությունը, մինչդեռ հրաժարվել է Ադրբեջանի առաջարկած օգնությունից։
ՀՀ ԱԳՆ-ը՝ Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում կորուստների մասին
12:57 06-02-2023
Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են։
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
12:50 06-02-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար
12:50 06-02-2023
10 տարուց ավելի է՝ աշխատում է հանրակրթության ոլորտում, ունի դասավանդման, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ստեղծման և գնահատման փորձառություն։
Արմեն Արզումանյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
12:48 06-02-2023
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Արզումանյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ինտերը» կարևորագույն դերբիում հաղթել է «Միլանին»
12:37 06-02-2023
Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել է «Միլանին»։
Թուրքական ընկերությունները չնայած արևմտյան պատժամիջոցներին ռուսական զինված ուժերին միլիոնավոր դոլարների մատակարարումներ են իրականացրել
12:30 06-02-2023
Թուրքական ընկերությունները, չնայած արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին, շարունակում են Ռուսաստան արտահանել էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ,որոնք անհրաժեշտ են ռուսական ուժերին։
Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի․ Տիգրան Աբրահամյան
12:21 06-02-2023
Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:
Մենք խանգարում ենք այս իշխանություններին, արգելք ենք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ. ՀՅԴ Բյուրոյի անդամ
12:15 06-02-2023
Համագումարի շրջանակում միջոցառումներ տեղի կունենան նաև Սյունիքում։
Դատական համակարգի բարեփոխումների հակառակ կողմը․ ինչու են ոմանց «բարձում»
12:08 06-02-2023
Ինչպես է հնարավոր, որ առավելագույն քանակով գործ ստացած դատավորը տա նույնքան վճիռ, որքան տվել է ամենաքիչ ստացած դատավորը։
Խայտառակ վիճակ է, անհասկանալի է, թե ոնց են այդտեղ հայտնվել այդ կանգառները․ քաղաքապետ
11:55 06-02-2023
Կանգառներ կան, որ կանգառասրահները չեն տեղադրվում։
Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են Թաթարստանում իրանական ԱԹՍ-ների արտադրության գործարան բացել
11:51 06-02-2023
Ռուսաստանի և Իրանի իշխանությունները դիտարկում են Թաթարստանի Ելաբուգա քաղաքում իրանական Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու հնարավորությունը։
Իսլանդիայի օդանավում եմ թողել Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, շատ ծանր տարա․ Աննա Հակոբյան
11:48 06-02-2023
Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 կմ² տարածքով երկիրը, նրանք չե՛ն վախեցել պատերազմել երկրների հետ, չե՛ն վախեցել հաշտվել այդ երկրների հետ։
Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել
10:57 06-02-2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայի մարզում, որտեղ ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվել, գազատարի պայթյունի հետևանքով։
Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշեր` ժամը 4-ին. Կամո Արեյան
10:55 06-02-2023
Ամբողջ համակարգը լարված աշխատում է։
Բեյոնսեն դարձավ բոլոր ժամանակների ամենաշատ «Գրեմմիի» արժանացած արտիստը
10:38 06-02-2023
Բեյոնսեն առաջադրվել է ինը անվանակարգում, այդ թվում՝ «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն երգ» և «Տարվա լավագույն ձայնագրություն»:
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բեռլին
10:04 06-02-2023
Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Հզոր երկրաշարժ Թուրքիայում․ կան մարդկային կորուստներ և ավերածություններ
09:32 06-02-2023
Զոհվել է 76, վիրավորվել՝ 440 մարդ։
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
09:11 06-02-2023
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։