Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին
copy image url

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

Ներքին 1 տարի առաջ - 22:39 16-05-2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ մայիսի 16-ին հյուրընկալել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանին, որը վերջերս Զագրեբում կայացած Եվրոպայի 2023 թվականի ըմբշամարտի առաջնության 97 կգ քաշայինների կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Մուշեղ Մուրադյանը, ողջունելով մարզիկին ու անձնական մարզիչին, շնորհակալություն է հայտնել հերթական հաջողության առթիվ. «Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել մեր երկրի, մեր մարզի պատիվը բարձր պահելու համար։ Դուք տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը։ Քո արարքը, մեծ սխրանք, հերոսություն ու հայրենասիրություն պետք է որակել, քանի որ այս էլ որերորդ անգամ քո շնորհիվ հայոց եռագույնը նորից ծածանվեց, հայոց հիմնը նորից հնչեց ամբողջ աշխարհի մարզասերների առջև։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ կան, վստահ եմ, որ առաջիկայում ևս նոր հաղթանակների մասին խոսելու հնարավորություն կունենանք»,- նշել է մարզպետը։

«Արթուր Ալեքսանյանն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ մարզիկի համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը, որն առավել պատասխանատու է դարձնում հետագա մրցելույթներին նախապատրաստվելու համար։ Մարզիկը նշել է, որ շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ երկրի ու մարզի պատիվը բարձր պահելու համար։

Հայաստանի Հանրապետությունն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզական նվաճումներ արձանագրելու համար մարզպետը շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել Արթուր և Գևորգ Ալեքսանյաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում մրցելույթից, արդյունքներից և խաղից ստացած տպավորությունների, «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինարարական աշխատանքների, Գյումրիում սպորտային թանգարան ունենալուց հարցերից բացի, անդրադարձ է եղել նաև սեպտեմբերի 16-ից 24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու է Արթուր Ալեքսանյանը։ Այն վարկանիշային է 2024 թվականին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցության համար։

Նշվում է, որ մինչ օրս մարզական գործունեության ընթացքում օլիմպիական խաղերում, Եվրոպական մարզական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում Արթուր Ալեքսանյանը նվաճել է 25 մեդալ, որից 13-ը՝ ոսկի, 8-ը՝ արծաթ և 4-ը՝ բրոնզ։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են 

Ձեզ գուցե հետաքրքրի