Ներքին Տեսանյութ 52 րոպե առաջ - 23:45 19-10-2026

Բոտիչելլիին էլ պիտի քննադատեին. Գյումրիի փոխքաղաքապետը՝ համերգի մասին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող, առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանն անդրադարձել է «Գյումրու օրվան» նվիրված տոնական համերգի շուրջ վերջին օրերին ծավալված քննարկումներին ու քննադատություններին՝ նշելով, որ միջոցառումն իր գնահատմամբ բարձր մակարդակով է կազմակերպվել, իսկ հնչող դժգոհությունները ճաշակի հարց են։

«Բոտիչելլիին էլ պիտի քննադատեին, կասեին՝ իտալերեն է երգում, բան չենք հասկանում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ավետիս Առաքելյանը (նկատի ունի իտալացի տենոր Անդրեա Բոչելլիին, իսկ Սանդրո Բոտիչելլին Վերածննդի շրջանի նկարիչ է - խմբ.)։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած «Գյումրու օրվան» նվիրված համերգը սոցիալական ցանցերում քննարկումների առիթ էր դարձել։ Համերգի երաժշտական ծրագրի և կատարողների ընտրության վերաբերյալ հնչել են ինչպես դրական, այնպես էլ քննադատական կարծիքներ։

Ավետիս Առաքելյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև իր դեմ հարուցված գործերին և հնարավոր ձերբակալությանը՝ չբացառելով նման զարգացումը։

«Այո՛, ամեն ինչ հնարավոր է։ Ինձ ձերբակալելը քաղաքը կոլապսի կտանի, ինչպես դա եղավ անցած տարի, երբ կալանավորվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանում իրականացված քննչական գործողություններից հետո ձերբակալվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ներկայումս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է տնային կալանքը։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով

Ձեզ գուցե հետաքրքրի