Ներքին 55 րոպե առաջ - 09:00 20-10-2026

Ում է ԱԱԾ-ն այսքան ժամանակ տրամադրել տեսանյութերը

Անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական լրատվամիջոց Civic-ի շուրջ։

Եթե որոշակի շրջանակների թվում էր, թե միայն իրենք չեն հասկանում, թե ի՞նչ կարգավիճակ ունի իրավապահների գրեթե բոլոր գաղտնալսումներն ու գաղտնի տեսանկարահանումները րոպեներ անց հեռարձակող Civic-ը, պարզվում է` դա շուրջ 4 տարի չի կարողացել հասկանալ դատարանը, որտեղ հայցերից մեկով հանդես է եկել Civic-ը։

2022 թվականից ձգվող դատական պրոցեսի մասնակիցները բազմիցս փորձել են նույնիսկ դոմեյնը գրանցող «Գլոբալ ԱՐ» ՍՊԸ֊ից պարզել դիմողի անունը, բայց ապարդյուն։

Այդ անորոշության պատճառով դատարանը Civic֊ին համարել է ոչ պատշաճ պատասխանող, և միայն 2026 թվականին, երբ արդեն կարծես պատասխանող են հռչակվել Վահագն Ալեքսանյանը և ՔՊ֊ն, ալե՜ հո՛պ. ի հայտ է եկել «Սիվիկ նյուզ» ՍՊԸ֊ն։

Այսինքն` կարելի է եզրակացնել, որ անհրաժեշտ իրավական կարգավիճակ ՔՊ֊ի լրատվամիջոցը ստացել է գործունեությունից 6 տարի անց։

Հետաքրքրական է, որ ՔՊ-ի պաշտոնաթերթ Civic-ը, պաշտոնական թղթերի համաձայն, Սայաթ֊Նովայից տեղափոխվել է Թալին։



Եթե լրատվամիջոցը պետք է օրենքով սահմանված կարգով ձևակերպվեր, ինչո՞ւ է դա տեղի ունեցել 6 տարի անց։ Ինչպե՞ս են ձևակերպվել լրագրողների աշխատավարձերը. այս և նման այլ հարցերը փլուզում են Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե իբր ԱԱԾ֊ն կամ այլ իրավապահ կառույց իր նկարահանումները տրամադրել է անկախ մամուլի, որը, պարզվում է, մինչև 2026 թվականի մարտի 20֊ը ունեցել է անհայտ կարգավիճակ։

Անհայտ կարգավիճակ է ունեցել նաև մատուցողից քաղաքական եռուն ասպարեզ իջած, Civic.am-ում աշխատած, այժմ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը, ով, պարզվում է, գրելու և կարդալու հետ որոշակի դժվարություններ ունի։ Ակնհայտ է, որ լավ ապրելու և լավ սովորելու միջև եղած նուրբ կապը նրան դժվար է բացատրել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան