Ներքին 3 տարի առաջ - 22:17 16-05-2023

Հյուսիսային պողոտայում անվճար մազ կտրելն արգելվել է

Oragir.News-ի տեսախցիկն այսօր ֆիքսեց Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, գյումրեցի վարսահարդար Գրիգոր Թուխիկյանին։ Նա նշեց, որ այսօր որոշել է բացօթյա վարսահարդարում իրականացնել տղամարդկանց համար՝ մազերի կտրվածք և մորուքի մշակում անել։

«Այսօր որոշեցի անակնկալ մատուցել և Երևանի կենտրոնում իմ արհեստը ցույց տալ։ Որոշել եմ սպասարկել մի քանի հոգու։ Դրական արձագանքներ եմ ստանում քաղաքացիներից»։

Վարսահարդարի խոսքով՝ սպասարկվելու են 1-2 անձինք, քանի որ հիգիենայի կանոնները բացօթյա «սրահում» պահպանելը դժվար է։ Նա ասաց, որ իրեն հնարավոր է առաջիկայում տեսնել նաև Գյումրիում։

Տեսանյութը դեռ չէինք հրապարակել, մեզ հետ կապվեց Գրիգորը և ասաց, որ հաճախորդին սպասարկելու ժամանակ իրեն են մոտեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ասել, որ ինքը իրավախախտում է արել․ «Նախ՝ ինձ ինչ-որ մեկը մոտեցավ, նկարեց ու գնաց։ Դրանից մի քանի րոպե հետո մոտեցան ինչ-որ մարդիկ, ներկայացան քաղաքապետարանի աշխատակիցներ և ինձնից նշված վայրում գործունեություն ծավալելու փաստաթղթեր պահանջեցին։ Դե ես դադարեցրի աշխատանքս, տեղում ամեն ինչ մաքրեցինք, ավլեցինք և հեռացանք»։

Հատկանշական է, որ քաղաքապետարանի աչքից վրիպում են նույն Հյուսիսայում պողոտայում «կուկուռուզ ու քաղցր բամբակ» վաճառողները։ Հավանաբար քաղաքային իշխանությունների տրամաբանությամբ ավելի անվտանգ ու օրինական է նման պայմաններում պատրաստված սնունդը, քան մի սովորական վարսահարդարը, որը որոշել է անվճար ծառայություն մատուցել քաղաքացիներին։

Քաղաքապետարանը, օրինակ, Երևանի փողոցներում, այգիներում ու կանգառներում նստարաններին գիշերող անտուն մարդկանց հարցերով զբաղվելու փոխարեն գնացել ու կպել է Գրիգորին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությանը օրերին կարելի էր տեսնել վարսահարդարների, ովքեր իրենց աթոռները դրել էին մայթերին և սպասարկում էին հաճախորդներին, որպեսզի հետևեն իրադարձություններին։ Այդ ժամանակ դեռ ընդդիմություն, բայց այսօր արդեն իշխանություն հանդիսացող մարդկանց համար դա չգիտես ինչու ոչ միայն նորմալ, այլ նաև խրախուսելի էր։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել