Մամուլ 3 տարի առաջ - 08:28 17-05-2023

Արձանագրված թերություններ, խեղաթյուրումներ․ ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արդյունքների վերաբերյալ պալատի եզրակացությունը կքննարկվի խոհրդարանում վաղը՝ մայիսի 18-ին։ Այդ նպատակով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովները գումարելու են համատեղ նիստ։ Այսպիսով, տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ, օրինակ՝ կան անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ։ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի մարտի 29-ին հաստատվել էր ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր, սակայն այդ ծրագրով նախատեսված աշխատանքները և շահառուների կողմից ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը, ծրագրի ավարտից հետո տեղազննության արդյունքները միմյանց չեն համապատասխանում։

Մասնավորապես պարզվել է, որ 36 շահառուների համար ներկայացվել է, որ վճարվել է 611 մլրդ 293 մլն դրամի փոխհատուցում, որը, սակայն, չի համապատասխանում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ պարզաբանումներին։ Մեկ այլ դեպքում 66 պայմանագրերով ոչ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ սուբսիդավորվել են նախատեսված 10 տոկոսային կետից ավելի տոկոսով, իսկ 3 պայմանագրերով էլ՝ նախատեսված 12 տոկոսից ավելի։ Ընդ որում՝ այս և բազմաթիվ այլ արձանագրված խախտումները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ընդունել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան