Արտաքին 4 տարի առաջ - 12:57 12-11-2021

Զելենսկին Վրաստանի վարչապետին հորդորել է թույլ տալ Սահակաշվիլիի մորն ու բժիշկներին այցելել նրան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մորը թույլ տալ այցելել նրան։

Ուկրաինայի առաջնորդն իր Twitter-ում նշել է, որ այցելություն է խնդրել նաև նրա հարազատների և ուկրաինացի բժիշկների համար։ «Հեռախոսազրույցում նա ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացու իրավունքները պետք է լիովին երաշխավորված լինեն միջազգային նորմերին համապատասխան»,- ասել է Զելենսկին։

Մինչ այդ քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն հայտնել էր, որ Սահակաշվիլիի առողջական վիճակը վատ է և թեստերի արդյունքները վատացել են։ Նա խորհուրդ է տվել Սահակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ ​քաղաքային կլինիկա։

Միևնույն ժամանակ, բանտարկյալի փաստաբանը հայտնել է, որ քաղաքական գործիչը դադարեցնում է հացադուլը։ Որոշումն ընդունվել է ՄԻԵԴ-ի կոչերից հետո։ Ընդ որում, Սահակաշվիլին պատրաստ է դա անել միայն այն դեպքում, եթե նրան վերականգնողական կուրս անցնելու համար Գլդանիի բանտի հիվանդանոցից տեղափոխեն համապատասխան հաստատություն:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում