Արտաքին 5 տարի առաջ - 18:52 08-05-2021

ԵՄ-ն գրավ է վճարել Սահակաշվիլիի կուսակցության ձերբակալված ղեկավարի համար

Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը գրավ է վճարել Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ձերբակալված նախագահ Նիկա Մելիայի համար։ Այս մասին հայտնում է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը:

«Այսօր մինչև դատավարությունը պարոն Մելիային կալանքից ազատելու համար վճարվել է 40,000 լարի գրավ (մոտ $ 11,7 հազար դոլար)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրոպական պատվիրակությունը բացատրել է, որ գրավի համար միջոցները տրամադրել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը, իսկ Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան այն փոխանցել է Վրաստանի իշխանություններին:

Այս տարվա փետրվարին Մելիային բերման էին ենթարկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակում, գործողության ընթացքում իրավապահները արցունքաբեր գազ էին օգտագործել: Ընդդիմությունը հայտարարել էր բողոքի ակցիաների նախապատրաստման մասին:

Փետրվարի 17-ին Թբիլիսիի դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել Մելիային 2019 թ․ հունիսյան անկարգությունների գործով՝ 40 000 լարի (12 000 դոլար) գրավ չվճարելու համար: Մելիան հրաժարվել է ենթարկվել դատարանի ձերբակալման հրամանին: Այս դատավարությունը երկրում քաղաքական ճգնաժամ էր առաջացրել: Իրավիճակի ֆոնին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր տվել՝ գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից