copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:52 07-11-2022

Եթե ձերբակաված անձի նկատմամբ գրավ է կիրառվում, նշանակում է, որ ինչ-որ մի ցուցմունք կորզել են․ Տիգրան Աթանեսյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության ծանուցագիր չի ուղարկվել, և նրա նկատմամբ մինչ այս պահին որևէ գործողություն չի կատարվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Աշոտյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` օրերս Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով ձերբակալվել էր բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև նա ազատ էր արձակվել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։ Նա նախօրեին ուղիղ եթեր էր մտել ու հայտնել, որ իր նկատմամբ փորձում են քրեական հետապնդում իրականացնել։

Աթանեսյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ Նարիմանյանի նկատմամբ գրավ է կիրառվել․ «Այս պահին, իմ տեղեկություններով, ձերբակալված անձ կա, բայց կալանավորված է, թե՝ ոչ, չգիտեմ»։

Հարցին, թե արդյոք Միքայել Նարիմանյանը ցուցմունք տվել է, նա նշեց, որ որպես փաստաբան՝ քանի դեռ չի կարդացել ցուցմունքները, չի կարող հարցերի պատասխանել․ «Տեղեկություն չունեմ, ոչ կարող եմ հաստատել, ոչ կարող եմ հերքել»։

Դիտարկմանը, թե արդյոք ճնշումների մասին տեղյակ է, նա նշեց, որ նման փաստ իրեն հայտնի չէ, բայց չի բացառում․ «Եթե ձերբակալված անձի նկատմամբ գրավ է կիրառվում, նշանակում է, որ ինչ-որ մի ցուցմունք կորզել են։ Մինչև չտեսնեմ, հայտարարություն չեմ կարող անել»։

Աթանեսյանը,ներկայացնելով գործի մանրամասները, նշեց, որ խոսքը, իբրև, Արմեն Աշոտյանի հորդորով Բժշկական համալսարանի համար անարդյունավետ գույք ձեռք բերելու մասին է․ «Փորձում են մեղադրել Աշոտյանին գումարներ վատնելու մեջ, բայց ձեռք է բերվել նմանը չունեցող անշարժ գույք, որը միակն է իր տեսակով Գեղարքունիքի մարզում։ Գույքը ձեռք է բերվել նորմալ գնով։ Հիմա այդ գույքը 2 անգամ ավելի թանկ արժե, ընդ որում՝ մասնագետները կվկայեն, որ վատնում չկա, հակառակը՝ խելացի ներդրում է կատարվել։ Այստեղ իրավաբանություն չկա։ Հետևաբար, բացառապես քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»։

Նա ընդգծեց, որ չի բացառում, որ առաջիկայում կփորձեն ձերբակալել և կալանավորել նաև Աշոտյանին՝ շինծու մեղադրանքով։ Նա նաև տեղեկացրեց, որ այս գործը 2018 թվականից սկսած քննվում է։ Քննվել է և՛ ԱԱԾ-ում և ՀՔԾ-ում, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեում, և հասել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս ընթացքում Արմեն Աշոտյանը երկու անգամ հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով, սակայն գործը կարճվել էր։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը

Ձեզ գուցե հետաքրքրի