Արտաքին 5 տարի առաջ - 23:50 21-09-2021

Վրաստանում ընտրություններից առաջ Սահակաշվիլիի պատկերով «արյունոտ» պաստառներ են հայտնվել

Թբիլիսիում քաղաքների և շրջանների ղեկավարների և տեղական խորհրդատվական մարմինների տեղակալների ընտրությունների նախօրեին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի և ընդդիմության այլ ներկայացուցիչների պատկերով արյունոտ պաստառներ են հայտնվել: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա» տելեգրամյան ալիքը։

Պաստառների վրա պատկերված են նաև Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան, ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան և TV Pirveli-ի հեռուստահաղորդավար Նոդար Մելաձեն: Պաստառի վրա գրված է՝ «Ո՛չ ազգային շարժմանը, ո՛չ չարիքին, ո՛չ դավաճանությանը»:

Նման գործելաոճի մեջ մեղադրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն վերջրինիս ներկայացուցիչ Իրակլի Ղարիբաշվիլին հերքել է այս մեղադրանքները։ Նրա խոսքով՝ այդ պաստառները «նվեր» են ընդդիմությանը երախտապարտ մարդկանց կողմից։

Ինչպես պարզվել է ավելի ուշ, պաստառները ֆինանսավորել է գործարար Միխայիլ Գաբրիչիձեն:

«Մարդիկ պետք է հիշեն Միացյալ ազգային շարժման արյունալի տարիները, թե ինչպես են նրանք արյուն թափել Վրաստանում, ինչպես են ահաբեկել մարդկանց, առգրավել ունեցվածքը, խոշտանգել և հաշմանդամ դարձնել նրանց», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետը Սահակաշվիլիին անվանել էր թմրամոլ եւ վախկոտ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ