ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքի գյուղտեխնիկան
14:55 10-03-2022
Այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ։
Իտալական Eni-ն դադարեցնում է ռուսական նավթի գնումը
14:48 10-03-2022
Eni-ն նշում է, որ իրենք ուշադիր հետևում են ռուսական գազի գնման վերաբերյալ դեպքերի զարգացմանը։
Հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք չենք բերել. Կուլեբա
14:30 10-03-2022
Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Լավրովը չի խոստացել որևէ մարդասիրական միջանցք Մարիուպոլի բնակիչների տարհանման համար։
Նոր ՄԻՊ-ի աշխատակազմի կեսից ավելին թափուր է
14:27 10-03-2022
Ներկայացված է 21 պաշտոն, որից 12-ը թափուր են
Նախագահը որևէ ձևով կաշկանդված չէ աշխատելու քաղաքական ամբողջ սեկտորի հետ. Վահագն Խաչատուրյան
13:58 10-03-2022
Այն մարդիկ, ովքեր ցանկանում են գալ ՀՀ և ներդրումներ անել, նրանց պահանջները պետք է բավարարել։
Ուկրաինան դիմել է Թուրքիային «Միր» քարտերով բոլոր գործարքները դադարեցնելու խնդրանքով
13:57 10-03-2022
Ուկրաինայի Կենտրոնական բանկը նման կոչով դիմել է նաև Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի և Ղրղզստանի կենտրոնական բանկերին։
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորում ստացած անձը Խրամորթի 51–ամյա բնակիչ է, վնասվածք ստացել է ականանետից․ ԱՀ ԱՆ
13:54 10-03-2022
Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:
ՌԴ-ն հրաժարվում է Եվրախորհրդի աշխատանքներին հետագա մասնակցությունից
13:40 10-03-2022
Մոսկվան այլևս մտադիր չէ մասնակցել Եվրախորհրդի գործունեությանը, քանի որ Արևմուտքի երկրները խաթարում են այս կազմակերպության աշխատանքը։
Նենգ թշնամին չի հանգստանա, մինչև կամ մենք իրեն չջախջախենք և ծնկի բերենք, կամ էլ ինքը մեզ դուրս մղի մեր հայրենիքից․ Ավետիք Չալաբյան
13:31 10-03-2022
Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Ուկրաինայում պատերազմի ֆոնին, օգտվելով աշխարհում տիրող քաոսից, ռուսական կողմի ստրեսային վիճակից և հայաստանյան գործող իշխանությունների բացարձակ անձեռահասությունից։
Ուկրաինայում գտնվող լաբորատորիայում «չղջիկների կորոնավիրուսի» հետ կապված փորձեր են իրականացվել. ՌԴ ՊՆ
13:12 10-03-2022
Ուկրաինան և ԱՄՆ-ը կտրականապես հերքում են նման լաբորատորիաների առկայությունը։
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները
13:05 10-03-2022
2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա: Կողմերը նախատեսում են այս տարի մեծացնել երկկողմ առևտրաշրջանառությունը՝ այն հասցնելով 10մլրդ դոլարի:
Լևոն Սարդարյանը Հանրայինից կտեղափոխվի Երևանի քաղաքապետարան
13:03 10-03-2022
Մենք Լևոն Սարդարյանից փորձեցինք ճշտել՝ տեղափոխվելո՞ւ է քաղաքապետարան, նա պատասխանեց՝ «Չի բացառվում»։
Ադրբեջանից բռնի տեղահանված 254 ընտանիքի բնակարանի գնման համար Կառավարությունը կտրամադրի 1.4 մլրդ դրամ
12:49 10-03-2022
Առաջին գործընթացը բնակարանի գնման վկայականի համար եղել է 2004 -2006 թվականներին, երբ մարզերի մի շարք բնակիչների տրվել է բնակարանի գնման վկայական։
Անթալիայում մեկնարկել է Լավրովի և Չավուշօղլուի «առանց փողկապների» հանդիպումը
12:48 10-03-2022
Սպասվում է նաև, որ տեղի կունենա դիվանագետների և իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի եռակողմ հանդիպումը:
Առանց ճաշի համը փորձելու մեր քաղաքացիները, աղամանը տեսնելով, աղ են օգտագործում․ Անահիտ Ավանեսյան
12:42 10-03-2022
Ես ուրախ եմ, որ մեր քաղաքացիները բուռն կերպով քննարկում են այս թեման և սա առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք աղը օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում։
Փաշինյանն ապրիլին կայցելի ՌԴ
12:38 10-03-2022
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա
Վարչապետը հաջող է համարում Ֆրանսիա կատարած աշխատանքային այցը
12:30 10-03-2022
Մեզ համար կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա և աշխատենք նաև տնտեսական կապերը ակտիվացնելու ուղղությամբ։
Գարեգին Բ-ն ընդունել է ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներին
12:20 10-03-2022
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը և ՀՅԴ Բյուրոյի անդամները քննարկեցին հայրենական կյանքն ու աշխարհասփյուռ ժողովրդին հուզող հիմնախնդիրները, ընդգծեցին համազգային միասնականության ամրապնդման անհրաժեշտո
Կանադան 50 մլն դոլարի զենք և զինտեխնիկա է ուղարկում Ուկրաինա
12:19 10-03-2022
Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ Կանադան 50 միլիոն դոլարի զենք և ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինա:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին
12:15 10-03-2022
Այս պահին ուղղակի ցանկացա ընդգծել, որ նախարարի կարգավիճակով Ձեր մասնակցությամբ ձեր վերջին նիստն է և ընդգծել իմ գնահատանքը այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքին։
ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա. Փաշինյան
12:10 10-03-2022
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիայի դերը մեծ է, ունեցել ենք բավականին ծավալուն և բազմաշերտ օրակարգ։
Այս պահին ռմբակոծվում են Արցախի գյուղերը
12:01 10-03-2022
Մեր տեղեկություններով՝ հրետակոծությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։
Մարդիկ ջուր ունենալու համար հալեցնում են ձյունը. Պորոշենկո
11:58 10-03-2022
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևից հարցազրույց է տվել BBC-ին՝ վերադառնալով երկրի մայրաքաղաքից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Իրպին քաղաքի խաղաղ բնակիչների տարհանումից հետո։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
11:57 10-03-2022
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10012 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3050 դեպք:
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի
11:46 10-03-2022
«ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ հայտարարության մասին օրակարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք
11:42 10-03-2022
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3937 բուժառու:
Նազարբաևը ժամանել է Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին
11:33 10-03-2022
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել է Անթալիա՝ դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։
Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս. Արցախի ՆԳՆ
11:20 10-03-2022
Սուրեն Բաղդասարյանը շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կառավարության նիստը՝ ուղիղ
11:15 10-03-2022
ՀՀ կառավարությունը հրավիրել է հերթական նիստը, որի օրակարգում 32 հարց է, որից 29-ը չի զեկուցվում:
Թրամփին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի խափանման պատճառով
11:07 10-03-2022
Ինքնաթիռը, որում գտնվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հարկադրված վայրէջք է կատարել Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ)՝ Մեքսիկական ծոցի օդային տարածքում շարժիչի խափանման պատճառով:
ԱՄՆ-ն ռուսական կողմի կորուստները պաշտոնապես գնահատում է 5-6 հազար մարդ
10:57 10-03-2022
ԱՄՆ-ն Ուկրաինայում ռազմական գործողության առաջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական բանակի կորուստները պաշտոնապես գնահատում է 5-6 հազար մարդ։
Արցախ մտնող գազատարի վերանորոգման համար բանակցություններն ադրբեջանցիների հետ շարունակվում են
10:50 10-03-2022
Արցախի անվտանգության խորհրդից հայտնում են, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Արժեզրկվեց Հանրապետության նախագահի ինստիտուտը. Արման Թաթոյան
10:42 10-03-2022
Տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը:
ԱՄՆ-ն Patriot համակարգեր է տեղակայում Լեհաստանում
10:27 10-03-2022
ԱՄՆ-ը ժամանակավոր հիմունքներով Լեհաստանում Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոցներ է տեղակայում և մտադիր է դրանք «հարկ եղած պահին» Գերմանիա վերադարձնել:
Մարտի 10-ին թշնամին հրադադարը խախտել է 15 անգամ, Խրամորթի վրա արձակել 60 մմ-անոց 23 ական
10:23 10-03-2022
Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական։
Ժամանակը՝ չգիտեմ, բայց Հայաստանը դուրս է սայթաքել իր շավղից
09:57 10-03-2022
Պատերազմում պայմանական հրադադարի մեջ գտնվող երկրում պաշտպանության նախարաը զինվորական չէ: Համավարակի պայմաններում առաողջապահության նախարարը բժիշկ չէ: