Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:22 13-06-2022

The New York Times-ը հրապարակել է Գուանտանամոյի առաջին կալանավորների լուսանկարները

The New York Times թերթը ԱՄՆ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչությունից ստացել է Գուանտանամո բանտի առաջին կալանավորների լուսանկարները, որոնք արվել են 2002 թվականի սկզբին:

Այն ժամանակից, երբ ազատազրկվածներին սկսել են տանել Գուանտանամո 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից անմիջապես հետո, այս բանտից միայն մի քանի բաց լուսանկարներ են դարձել հասարակության սեփականությունը, նշում է NYT-ը:

Օգտագործելով տեղեկատվության ազատության մասին օրենքը՝ պարբերականը Լուսանկարների ազգային արխիվից ստացել է Աֆղանստանից Կուբայի ռազմական բանտ տեղափոխված առաջին բանտարկյալների լուսանկարները: Այդ լուսանկարներն արվել են Պենտագոնի ղեկավարության համար։

Հրապարակված լուսանկարներից մեկում պատկերված է կպչուն ժապավենով ձեռքերը կապած և աչքերը կապկպած մի բանտարկյալ։ Լուսանկարչի խոսքով՝ Գուանտանամո թռիչքի ժամանակ անձնակազմի անդամներից մեկը բանտարկյալի ձեռքին դրել է ԱՄՆ դրոշը, որից հետո լուսանկարել է՝ որպես հիշատակ։

Մեկ այլ լուսանկարում զինվորները տեղափոխում են բանտարկյալին գետնից բարձրացնելով: Թերթը մեջբերում է զինվորների հիշողությունները, որոնք ասել են, որ առաջին բանտարկյալների մեծ մասին հեշտ էր տանել, քանի որ նրանք նիհար էին:

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ