Ուղիղ եթեր
Արտաքին 9 րոպե առաջ - 10:21 16-11-2026

Ավստրալիայիում երկու ուղևոր մնացել է փակված ատրակցիոնում՝ 36 մետր բարձրության վրա

Ավստրալիայի Պերտ քաղաքի Լենգլի այգու աշխատակիցները ուղևորներին մոռացել են 36 մետր բարձրության վրա գտնվող «Սատանայի անիվի» խցիկում, ինչը ստիպել է նրանց զանգահարել արտակարգ ծառայություններ, հաղորդում է 9News-ը։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթավերջին Լենգլի այգու SkyVista դիտորդական անիվում։ Օպերատորը հեռացել է, և անիվի լույսերը անջատվել են։ Երկու ուղևոր մնացել են մթության մեջ՝ ատրակցիոնի հենց վերևում, նախքան դրա պաշտոնական փակումը։

«Նրանք տեսել են, թե ինչպես է օպերատորը լքել տարածքը և այդ ժամանակվանից ի վեր մնացել են այնտեղ», – ասվում է հեռուստաալիքի կողմից մեջբերված արտակարգ ծառայությունների զրույցների ձայնագրության մեջ։

Այցելուները փորձել են անցորդների ուշադրությունը գրավել բջջային հեռախոսի լապտերի միջոցով, և երբ դա չի ստացվել, նրանք զանգահարել են արտակարգ իրավիճակների հեռախոսահամարին։

Մոտ երկու ժամ անց ատրակցիոնի անձնակազմը վերադարձել է և ուղևորներին իջեցրել։

Անիվի սեփականատերերը 9News-ին հայտնել են, որ խորապես զղջում են միջադեպի համար և սկսել են ներքին հետաքննություն՝ նմանատիպ միջադեպերը կանխելու համար։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է