Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանը տպավորիչ կենսագրություն ունի։ Բայց ամենատպավորիչը Թորոսյանի բուհական կրթությունն է, ըստ որի՝ նա Հայաստանի Հանրապետությունում ուսանել և սովորել ու ավարտել է միաժամանակ երկու բուհ` Երևանի պետական համալսարանը և Հրաչյա Աճառյանի անվան համալսարանը համապատասխանաբար 1994֊1999 և 1996֊2000 թվականներին։
Զուգահեռաբար 2 բուհում ֆիզիկապես և օրենսդրորեն հնարավոր է կրթություն ստանալ միայն մի դեպքում․ եթե կրթությունը հեռակա է, բայց 90-ականներին հեռակա բաժին գոյություն չուներ։
Հավելենք, որ հետաքրքիր է նաև նորանշանակ պաշտոնյայի հայտարարագիրը, ըստ որի՝ նա սեր ունի հատկապես ոսկյա ձուլակտորների նկատմամբ` տիրապետելով 58.3 հազար ԱՄՆ դոլար արժողության ոսկու ձուլակտորի, որը ձեռք է բերել 2016 թվականին։