Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երբեք ժողովրդավարական չի եղել:
Այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«2025-ից Նիկոլ Փաշինյանն ավտորիտար կառավարման նոր մակարդակ սահմանեց: Դա 2 գործոնի հետ էր կապված: Առաջինը՝ նա հասկացել էր, որ միայն էդ մեթոդով կարող էր պահպանել իշխանությունը, և երկրորդը՝ պետք է միջավայր ստեղծել՝ արտաքին պարտավորությունների կատարման համար: Այդպես սանձազերծվեց եկեղեցու դեմ պայքարը, Սամվել Կարապետյանի հետապնդումը, խորհրդարանական ընտրությունների խայտառաոկությունը՝ ԲՀԿ-ի հետ կապված, ու այսօր ամոթալի մի իրավիճակում ենք բոլորս, որովհետև 4 քաղաքական ուժի ղեկավարներ գտնվում են բանտում՝ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Անդրանիկ Թևանյանը:
Օրը ցերեկով քաղաքական խոշտանգման զոհ է դառնում Արսեն Գևորգյանը:
Նիկոլ Փաշինյանի իշխանություն այլև գոյություն չունի: Նիկոլ Փաշինյանը դարձել է բաց բաժնետիրական ընկերություն, որտեղ փայատեր են Ադրբեջանը, Թուրքիան, Արևմուտքի գլոբալիստական շրջանակները, որոնք լռում են Փաշինյանի այլանդակությունների թեմայով, որովհետև հակառուսական ստրիպտիզ է իրենց մոտ պարում: Եվ հիմա խնդիրը քաղաքական է. մենք պիտի քաղաքական միջավայր փոխենք՝ քաղաքական աղբը ինքներս մեր երկրից մաքրելու համար», - ասաց Սուրենյանցը: