ԼՐԱՀՈՍ
Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելափակել է «Չելսիի» վաճառքը
21:30 10-03-2022
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչի բոլոր ակտիվները սառեցված են, բրիտանական ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներն արգելված են, արգելք է մտցված նաև ճանապարհորդությունների վրա:
Հակոբ Արշակյանը ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին
21:18 10-03-2022
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անխուսափելի էին, երկիրը կհաղթահարի դրանք». Պուտին
21:18 10-03-2022
Պուտինը նշել է, որ երկիրը գլուխ կհանի նոր մարտահրավերներից և «մեջքը ծռած» չի ապրի:
Վերջ՝ «Ելիր, դաշնակ Դրո» վիճակներին. հրահանգ «վերեւից»
21:07 10-03-2022
Պետական հիմնարկները «զտվում» են ազգայնական աշխատակիցներից
Տղամարդն ամուսնացել է եռյակ քույրերի հետ, որպեսզի չբաժանի նրանց
20:59 10-03-2022
Ինքը՝ փեսան, սկզբում դեմ է եղել այդ մտքին, բայց հետո հասկացել է, որ այլընտրանք չունի։
Արժույթի ստացման նոր սահմանափակումներ Ռուսաստանում
20:59 10-03-2022
Նոր սահմանափակումները մտցրել է Ռուսաստանի կենտրոնական բանկը:
Խրամորթ գյուղի մոտակայքում ԱՀ ուժայինները և խաղաղապահները ուժեղացված ծառայություն են իրականացնում
20:52 10-03-2022
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն:
ԱՀ Ազգային ժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին դիմելու մասին հայտարարություն է ընդունել
20:44 10-03-2022
Խորհրդարանը միջազգային կառույցներին կոչ է անում համարժեք գնահատականի արժանացնել հատկապես վերջին օրերին Ադրբեջանի գործողություններին, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները:
Փաշինյանն արդեն մեկուկես ժամ ռեստորանում է. փողոցը կաթվածահար է
20:37 10-03-2022
Ականատեսները oragir.news-ին փոխանցեցին, որ նա ռեստորան է եկել ժամը 7-ին ու մինչ այժմ այնտեղ է, թե ում է հետ Փաշինյանը, դժվարացան ասել:
ԱՄՆ-ում մահացել է առաջին մարդը, ում խոզի սիրտ էին փոխպատվաստել
20:33 10-03-2022
ԱՄՆ-ում մահացել է 57-ամյա Դեյվիդ Բենեթը, ում երկու ամիս առաջ գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ էին փոխպատվաստել, հայտնում է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի կայքը։
Անգրագե՛տ, սրա՞ն ես բերել, որ կարգ տամ. վիրավոր զինվորի հորը վիրավորել ու անպատվել են
20:27 10-03-2022
Ժամկետային զինծառայող Լյուդվիգ Քոչարյանը ծառայել է Մատաղիսում, դիրքապահ է եղել Թալիշի դիրքերում, մասնակցել է 44-օրյա պատերազմին և պատերազմի 13-րդ օրը ստացել է ծանր հրազենային և բեկորային վիրավորում։
Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
20:21 10-03-2022
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները:
Եվրախորհրդարանը ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը
20:12 10-03-2022
Եվրոպական խորհրդարանը ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով:
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները
20:03 10-03-2022
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ դեռևս մանրամասներ չեն նշվում:
ԱՄՆ օրինագիծը զեկույց է պահանջել Արցախի դեմ ռազմական գործողության հավանականության մասին
19:52 10-03-2022
Օգնության ներառումը անմիջապես հետևում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) կողմից առաջնորդված նամակին։
Նույնիսկ Ստյոպա Սաֆարյանն է ՊՆ-ին մեղադրել
19:48 10-03-2022
«Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» խորագրով համահաժողով:
Ռուս զինվորականները պնդում են, որ Ուկրաինայում քիմիական լաբորատորիաներ են հայտնաբերել
19:43 10-03-2022
Նրանք ենթադրում են, որ վարակը նախատեսվում էր Ռուսաստան ներմուծել թռչունների միջոցով։
Ադրբեջանի նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը. Խաչիկ Գալստյան
19:37 10-03-2022
Ադրբեջանի վարքագծի, վերջին շրջանում դրսևորած քաղաքականության՝ մասնավորապես Արցախի գյուղերը հրետակոծելու և գազատարը նորոգել թույլ չտալու մասին oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Խաչիկ Գալստյանի հետ:
Ալլա Պուգաչովան պատասխանել է իր արտագաղթելու մասին լուրերին
19:29 10-03-2022
Ալլա Պուգաչովան պատասխանել է քահանա Անդրեյ Տկաչևին, որն ուրախացել էր նրա հեռանալու համար։
Ուկրաինայում պատերազմի զոհ է դարձել 71 երեխա
19:19 10-03-2022
Այս մասին հայտնում է Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարը:
Ռուբլու փոխարժեքը կազմել է 4․37 դրամ․ ԿԲ
19:18 10-03-2022
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.60 դրամով և կազմել 516.01 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 7.97 դրամով և կազմել 569.42 դրամ:
Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիել՝ կապված ստեղծված իրավիճակի հետ
19:13 10-03-2022
Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 10-ին Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիել՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։
Էս շուխուռը կազմակերպեցինք, ու փողերը նստեցին մեր հաշվեհամարներին. Yandex-ի վարորդ
19:10 10-03-2022
Վարորդներից մի քանիսի պնդմամբ՝ Yandex.Taxi ծառայությունը մեկ տարի շարունակ, ինչ սկսել է համագործակցել IDram ինտերնետային վճարային համակարգի հետ, որոշակի ուշացումներով է փոխանցում վարորդներին։
Ռուսական գույքն առգրավելու մասին նոր օրենք Ուկրաինայում
19:07 10-03-2022
Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս առգրավել ռուսական գույքն առանց փոխհատուցման:
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
19:07 10-03-2022
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջը:
Ես ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեմ, ես արվեստի մարդ եմ․ քաղաքացիները Արցախում հնչած կրակոցների մասին
19:05 10-03-2022
Այսօր oragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե տեղյա՞կ են, որ Արցախում կրակոցներ են հնչել։
Ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Մարիուպոլին
18:58 10-03-2022
Կրակի տակ են հայտնվել, մասնավորապես, մասնավոր հատվածի տները և հրշեջ կայանը:
Արսեն Ավակովը հերքել է ԶԼՄ-ների լուրերն իր զոհվելու մասին
18:39 10-03-2022
Նա պարզաբանել է, որ այժմ գտնվում է Կիևում։
Քաղաքացիները պարկերով ալյուր են գնում. գինը բարձրանում է
18:20 10-03-2022
Ըստ մասնագետների՝ պատերազմող երկրները չեն կարող մեզ ապահովել հացահատիկով, և մենք դժվար օրեր ենք ունենալու։
Էստոնիան ռուսաստանցիներին այլևս չի տրամադրի շենգենյան վիզաներ
18:08 10-03-2022
Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով, վիզաներ կտրամադրվեն Ռուսաստանի Դաշնության միայն այն քաղաքացիներին, ովքեր այցելում են Էստոնիայում գտնվող հարազատներին:
Սաակաշվիլին դադարեցնում է հացադուլը՝ Ուկրաինայում մարտնչող վրացի մարտիկների խնդրանքով
17:48 10-03-2022
«...Նրանք խնդրում են ինձ դադարեցնել հացադուլը և, ինչքան հնարավոր է շուտ, միանալ պայքարին ամբողջ ուժով...»,- գրել է Սաակաշվիլին։
Մարիուպոլի ծննդատունը դարձել էր «Ազով» գումարտակի հենակետը. Լավրով
17:14 10-03-2022
Լավրովը նաև մեղադրել է արևմտյան ԶԼՄ-ներին՝ իրավիճակը ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար։
Հունգարիայում առաջին անգամ ընտրել են կին նախագահ
16:54 10-03-2022
Կատալին Նովակի օգտին է քվեարկել 199 պատգամավորներից 137-ը։
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատուհանից
16:52 10-03-2022
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Անանցանելի անցումներ
16:52 10-03-2022
Երևանի՝ հետիոտնի համար նախատեսված անցումները գտնվում են անմխիթար վիճակում։
Քիչ էր մնում՝ ձեռքիցս բռնած՝ ուղեկցեին․ Հայաստան եկած ռուսները՝ հայերի, Երևանի և գների մասին
16:41 10-03-2022
Նրանք եկել են ընտանիքներով, զույգերով, ընկերներով և հիմնականում բնակվում են Երևանի կենտրոնական հատվածներում։