Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:08 13-06-2022

Տխուր զուգահեռներ…

Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները վկայում են այն մասին, որ նորացող աշխարհում լինելիության «այցեքարտ» դառնում է միտքը, մտածող մարդն ու մարդկային կապիտալը։

Ֆինանսաբանկային գործող համակարգի փլուզման հավանականությունն ու մոտալուտությունը հարկադրում են գիտակցել, որ աշխարհաքաղաքական վայրիվերումները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքներով հղի խոշորամասշտաբ ու հանկարծահաս կոլապսի: Ուրեմն հարկավոր է հասկանալ, որ Հայաստանի նման փոքրիկ երկրներն իրենց ներկայացող արտաքին մարտահրավերներին ունակ են դիմակայել ոչ այնքան մարտունակ բանակով, ինչը շարունակում է մեր ազգային երազանքը մնալ, որքան մտածող մարդկանց՝ նոր ու «խմբագրված», նախորդից էապես տարբերվող աշխարհակարգում գրավելիք դիրքով, պիտանիության գործոնով, այլ կերպ՝ մարդկային կապիտալով, այդ արսենալի առկայությամբ: Իմ խորին համոզմամբ՝ հենց աշխարհասփյուռ հայության մտավոր ներուժի մեկտեղմանն է վերապահված ստանձնելու՝ իսպառ վերացումից պաշտպանելու ունակ փրկօղակի դերը: Հենց այս խնդրի լուծմանը պիտի ծառայի համազգային ողջ ներուժը:

Հետաքրքիր է, ներքաղաքական «հրմշտոցում»՝ բարիկադային կրակահերթերի հաշվին ընդամենը ներքին սպասարկման խնդիրներ լուծող «ազգի սերուցքին» այս խնդիրը հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ: Թե նրանք իրենց իշխանությունն ամեն գնով, այդ թվում «դրսեցիների» հաշվին ու աջակցությամբ պահելուց զատ այլ բան հասկանալու ունակություն ու ցանկություն չունեն: Թե՞ նրանց կողմից որդեգրված «խաղաղության կոնցեպտն» ու «երաշխավորված ապագայի» տեսլականը պատրաստ են գերհանդուրժողականություն դրսևորել ու, ինչու չէ, օրերից մի օր ՀՀ վարչապետի պաշտոնում ավելի նախընտրելի դիտարկել, ասենք՝ Թալեաթի թոռան պաշտոնավարումը, քանի որ անհայրենիք տեսակի համար ամենևին էլ էական չէ, թե ով է լինելու իր հերթական կամ հաջորդ «տերը»… Սեփական երկրի կառուցումից առավել, այս տեսակի համար կարևորը սեփական «թափանը» կուշտ պահելն ու ազգակիցներից թալանածը սերնդեսերունդ «անշառ» վայելելն է: Ասվածը վերաբերում է Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք երկիրը հոշոտած անտակ շարաներին: Այն մարդկանց, ասես որոնց մասին իր հայտնի՝ 1920 թվականի հուլիսի 18-ին Շուշիից Գորիսի գավառական հեղկոմին հղած նամակում հիշատակած լինի Ղարաբաղի նահանգային հեղկոմ Ասադ Կարաևը․ «Մենք չէինք կասկածում, որ Բաքվի բաց թողած մոտավորապես 100 միլիոնը իզուր պետք է անցնի։ Թող Ալլահն օրհնի փողի զորությունը, որն ավելի մեծ գործեր է կատարում, քան ամենալավ զորքերը։ Նա, ով գիտի հայերի հոգեբանությունը, նա միշտ էլ տեր կդառնա նրանց։ Չկա հայ, մի հատիկ անգամ, որ փողով չծախի ամեն ինչ։ Այդ ազգը փողից էլ մեծ սրբություն չի ճանաչել և չունի աշխարհում, և հենց դրանով պետք է բացատրել հայ լրտեսների, գործակալների հսկայական քանակը, թիվը։ Ոչ մի երկրում փողով չի կարելի անել այն, ինչ հայերի մեջ»: Տխուր է, այնպես չէ՞ …

Ստացվում է, որ ամեն ինչ ճիշտ է, որ էն գլխից է «ինչ-որ տեղ, ինչ-որ բան» սխալ եղել: Ստացվում է, որ մենք ենք սխալվել՝ անհայրենիքին՝ հայրենակից, հմուտ մսագործին՝ գիտնական, տանիք որոնողին՝ պատգամավոր, ընդամենը նպարավաճառի կրպակ երազողին՝ մտավորական կարծելով...

Այսպիսինն է Հայաստանը՝ «գաղտնախորհուրդ» ու «ճկուն»: Երկիր, որի բնակիչները նախանձում են ոչ թե պետականաշինության բարձր գիտակցություն ունեցող, գիտությունն ու կրթությունը կարևորող, մարդ կապիտալի իրական նշանակությունն ու արժեքը գիտակցողներին, այլ գրավի դիմաց «Պորշ» ձեռք բերած իրենց ազգակցին… Ստացվում է, որ մեզ ազգովի մսուր-մանկապարտեզ ուղարկել, տարրական պատվիրաններ սովորեցնել է պետք. որ չի կարելի ստել, չի կարելի թալանել, մերձավորին խաբել, չի կարելի հայր կոչվել ու ընտանիքիդ սովի մատնել, չի կարելի հայր լինելով՝ սիրած որդիներ ունենալ ու մյուսներին խորթ աչքով նայել: Ուրեմն` դու հայր չես: Չի կարելի զորք ունենալ ու դիմացից չգնալ: Ուրեմն` դու թագավոր չես…

Իսկ իրավիճակը փոխելու, ապագայի երաշխիքներ ունենալու համար համազգային ապաշխարություն ու իսկապես արժանիների հավաքագրում է անհրաժեշտ՝ հանուն հայ տեսակի հարատևության, հակառակ դեպքում մեզ սպառնում է համաշխարհային թատերաբեմից ընդմիշտ հեռանալու վտանգն ու լավագույն դեպքում՝ երիտասարդ ազգերի համար հումուս ծառայելը….

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
16:15 Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածել են հագուստի խանութի
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը