Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:35 05-02-2025

Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Մենք պահպանեցինք մեր պետությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մայրաքաղաքը, բազմաթիվ այլ քաղաքներ ու գյուղեր։ Ցավոք, մենք տվեցինք շատ զոհեր»։

Այս հրեշավոր փարիսեցիության հեղինակը Վ. Զելենսկին է։ Մարդ, ով ուներ հնարավորություն և պարտավորություն՝ թույլ չտալու պատերազմ, այն շուտ կանգնեցնելու, երկիրն ավերածություններից փրկելու, հարյուր հազարավոր կյանքեր փրկելու, ու չի արել դա։ Դա անելու համար պետք էր գործել ինքնուրույն՝ դրսի հրահանգները կատարելու փոխարեն։ Հիմա էլ տեսություն է հնարում, թե ինքը փրկել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, և իհարկե՝ ինքնիշխանությունը։

«44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն». սա էլ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Հրեշավոր նմանություն կա այս երկու աղետաբերների միջև։ Ուկրաինայի դեպքում գոնե պարզ դարձավ, թե ովքեր են հրահրել՝ գնալ պատերազմի, ովքեր են արգելել այն շուտ դադարեցնել։ Հայաստանի պարագայում այս կարևոր հարցը դեռ նոր պիտի պարզվի։
Ստացվում է, երբ կար շքեղ հայկական Արցախ՝ կայացած պետականությամբ, իսկ ադրբեջանական զորքը Ջերմուկի վրա չէր, Հայաստանն ինքնիշխա՞ն չէր։
Ամենևին բացառված չէ, որ առաջիկայում էլի զոհեր տալուց ու նոր տարածքներ կորցնելուց հետո Փաշինյանը նույն հանդարտությամբ ասի՝ այ, հե´նց նոր սկսեցինք կառուցել իսկակա´ն ինքնիշխանություն։ Սա չի բացառվում, քանի որ, «ինքնիշխանություն» ասելով, նա նկատի ունի ինքն իր իշխանությունը, որի պահպանման համար զոհերի ու կորուստների քանակն արդեն վաղուց չի էլ հաշվում։

Ընտրություններ. հերթակա՞ն, արտահե՞րթ, թե՞ այլևս անիմաստ

Ուկրաինայում սկսում են համակերպվել նախագահական ընտրությունների գաղափարի հետ։ Ասել է թե՝ Զելենսկուն փոխելու ու պատմության աղբանոցն ուղարկելու՝ իր արածների հետ։ Գինը սարսափելի է։
Հայաստանում հերթականի թե արտահերթի թեման է եփվում արդեն մեկ տարի։ Խնդիրն այն է, որ ընտրություններով Նիկոլն իշխանության մնալու որևէ շանս չունի։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ նա մինչև ընտրություններն անի մի նոր սարսափելի բան, ստեղծի նոր իրականություն, որից հետո ընտրություններ կարող են կա´մ չլինել, կա´մ լինել անիմաստ մի բան։ Այս սցենարին շատ լուրջ է պետք վերաբերվել։ Ավելին՝ ամենալուրջը սրան է պետք վերաբերվել։ Մեր քաղաքական և հանրային լրջությունը պահանջում է սա գիտակցել և սրա դեմն առնել։ Պետք է պայքարը և դիմադրությունը սարքել էապես ավելի լուրջ, որակապես՝ ուրիշ։»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ

Ձեզ գուցե հետաքրքրի