Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:10 13-06-2022

ԵՄ և ՀՀ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում կլինեն փոփոխություններ. Միգրացիոն ծառայության պետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննակվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման ռեադմիսիայի մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողն է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ղազարյանն ասաց, որ վերջին շրջանում արդեն վավերացվել են համաձայնագրերից երկուսը։ Նա հակիրճ ներկայացրեց՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին եւ ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:

«Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը՝ համագործակցության ոգով: Մինչ այս համաձայնագրի կնքումը՝ Հայաստանի Հանրապետությունը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, ԵՄ կողմից կարևորվում է ՀՀ կողմից պատրաստակամությունը՝ ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում»։

Ղազարյանը, որպես հավելում ներկայացնելով նախորդ տարիների հաշվետվությունը, ասաց. «Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ․-ին ստացվել են 1446 ռեադմիսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, 2019 թվականին ստացվել են 870 ռեադմիսիոն հայցեր՝ 1656 անձանց մասին, 2020 թվականին ստացվել են 691 ռեադմիսիոն հայցեր՝ 1231 անձանց մասին, իսկ 2021 թվականին ստացվել են 760 ռեադմիսիոն հայցեր՝ 1328 անձանց մասին»։

Մանրամասն՝ տեսանյութում։






Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից