Հանգչի՛ր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ. Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
copy image url

Հանգչի՛ր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ. Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Ներքին 2 տարի առաջ - 14:45 13-06-2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

«Ռաֆայել Քոթանջյանին վերջին անգամ տեսա մտավորականների հետ հանդիպմանը: Արտիստի վեհ հայացքն ու արվեստին առնչվող դիտարկումները միանգամից ցրեցին ծերացած ու դժվարությամբ տեղաշարժվող մարդու ծանր տպավորությունը:
Իրեն հատուկ հումորն ու բազմաժանր կերպարները մշտապես երկրպագուներինն ու սերունդներինն են լինելու: Հանգչի՛ր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ»,- ասած է Ալեն Սիմոնյանի գրառման մեջ: