Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:29 10-02-2023

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի եղբայր ժողովրդին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Խորը կսկիծով ընդունեցինք Սիրիայի եղբայր ժողովրդին պատուհասած ավերիչ երկրաշարժի լուրը։ Այս աղետը և ցավը մեզ ծանոթ է, մենք կրում ենք դրա հետքը մինչ օրս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՀՀ Ազգային ժողովի և իմ անունից, ընդունեք խնդրեմ, մեր անկեղծ ցավակցությունն ու եղբայրական զորակցությունը։
Վստահ եմ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կարճ ժամկետում կկարողանա հաղթահարել աղետի հասցրած վնասները»,-գրել է ԱԺ նախագահը: