Սպորտ 4 տարի առաջ - 16:48 13-06-2022

Ռեքս Քալամյանը հրապարակել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը հրապարակել է այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք «SADA» CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ

Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ)
Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ)
Մխիթար Վարդանյան («Ուրարտու»)
Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»)
Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ)
Մեթյու Մադոյան (առանց ակումբի)
Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ)
Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա)

Հարձակվողներ

Հայկազ Գրիգորյան («Գյումրի»)
Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»)
Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»)
Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ)

Կենտրոնականներ

Զաք Թավիթյան ( «Ցենտրո Բասկետ», Իսպանիա)
Արկադի Մկրտչյան («Ուրարտու»)
Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»)

Քրիս Ջոնսը կմիանա ազգային հավաքականին, երբ ավարտվի Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքը, տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ