«Խաղաղության պայմանագիրը 50% ալիևյան է, 50%՝ փաշինյանական»․ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին՝ ներկայացնելով դրա վերաբերյալ իր պատկերացումը։
«Ես որ խաղաղության պայմանագիրը ստորագրեմ, ո՞ւմ հետ եմ ստորագրելու՝ Ադրբեջանի նախագահի՞։
Հիմա էլ խաղաղության պայմանագիրը 50 տոկոսով ալիևյան է, 50 տոկոսով՝ փաշինյանական»,- հայտարարել է Փաշինյանը։
Հարցազրույցի ընթացքում վարչապետը մեկ այլ թեմայի անդրադառնալիս կիրառել է նաև ճանապարհն անցնելու համեմատությունը՝ խոսելով չսահմանված հատվածներով ճանապարհը հատելու և դրա հետևանքով առաջացող խնդիրների մասին։
«Մենք ճանապարհները հատում ենք չսահմանված մասերով, X պահի հասկանում ենք, որ դա պրոբլեմ է, որովհետև վրաերթի են ենթարկում, և մենք սկսում ենք հետիոտնային անցումով հատել սահմանը և հիմնականում կանաչ լույսի տակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունները հնչել են Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում՝ խաղաղության գործընթացի և սահմանների հատման վերաբերյալ նրա դիտարկումների համատեքստում։