Ներքին 25 րոպե առաջ - 21:16 29-11-2026

Մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, աշխատավարձերն էլ բարձրացրել են․ «Անկախ դիտորդ»

Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է արել, Սպիտակում էլ աշխատավարձերը բարձրացրել են 10 հազար դրամով, հայտնել են «Անկախ դիտորդ»-ից։

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը հայտնել է, որ Սպիտակի ավագանին նախընտրական շրջանում համայնքային մշակութային և երաժշտական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել է 10 հազար դրամով։

Նրա գնահատմամբ՝ սա վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում է։

Քոթանջյանը նաև նշել է, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը քարոզարշավի ընթացքում օգտվել է ծառայողական մեքենայից, իսկ նախընտրական փուլում աշխատանքից հեռացվել են Սպիտակի համայնքապետարանի՝ այլ ուժերի թեկնածու հանդիսացող չորս աշխատակիցներ։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
11:30 Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:00 Ուտելու նուրբ արվեստը. 899 մլն դրամը դարձել է 1 մլրդ 847 մլն դրամ
19:35 Այսօր, ինչպես 106 տարի առաջ, Ադրբեջանին վերապահված է հայկական ու վրացական պետականությունների չեզոքացման դերակատարությունը. Հայկ Դեմոյան
15:38 Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով. Զելենսկի
19:46 «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան
13:11 Զելենսկին քննադատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշումը
09:38 Ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. Նիկոլ Փաշինյան