Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Բարոյական արժեքներ» նորաստեղծ կուսակցության՝ Ամասիայի համայնքապետի թեկնածու Սամվել Ղարիբյանի հայտարարություններին՝ ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։
Ավելի վաղ Սամվել Ղարիբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ քարոզարշավի ընթացքում թեկնածուների նկատմամբ ճնշումներ չեն եղել, սակայն ճնշումներ են եղել ընտրողների վրա։
Ի պատասխան՝ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, որ Հայաստանում 2018 թվականից ի վեր ընտրական գործընթացների ժամանակ ճնշումներ չեն եղել և չեն էլ լինելու։
«2018 թվից Հայաստանում ճնշումներ չեն եղել և չեն էլ լինելու»,- ասել է մարզպետը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ամասիա խոշորացված համայնքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան