Ներքին 59 րոպե առաջ - 20:42 29-11-2026

Հազարավոր ընտրողներ զրկվել են իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից․Գոհար Մելոյան

«Փաշինյանը հազարավոր ընտրողների զրկել է իրենց հիմնարար իրավունքից՝ ընտրելու իրավունքից»։

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Սպիտակի համայնքապետի ընտրությունների ընթացքին։

Ամփոփելով ընտրական գործընթացը՝ Մելոյանը պնդել է, որ ընտրական իրավունքի սահմանափակումը ժողովրդավարության և քաղաքացիների ազատ կամարտահայտման լուրջ խնդիր է։

«Տասնյակներ չէ, հարյուրներ չէ, հազարավոր ընտրողներ զրկվել են իրենց հիմնական քաղաքական իրավունքից, որը ակտիվ իրավունք է համարվում՝ ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից»,- հայտարարել է նա։

Մելոյանի խոսքով՝ խնդրահարույց իրավիճակի հիմքերից մեկը ձևավորվել է հունիսի 7-ի ընտրություններից հետո։

Նրա ներկայացմամբ՝ հունիսի 1-ի ընտրություններին հաջորդած գործընթացների շրջանակում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։

Քաղաքական գործիչը կատարված փոփոխությունները խնդրահարույց է համարել՝ նշելով, որ դրանք, իր գնահատմամբ, հակասում են պառլամենտարիզմի սկզբունքներին և քաղաքական էթիկայի տրամաբանությանը։

Մելոյանի հայտարարության առանցքում ընտրական իրավունքի իրացման սահմանափակումների հարցն է, որը, նրա գնահատմամբ, պահանջում է լուրջ ուշադրություն և գնահատական։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
11:30 Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:00 Ուտելու նուրբ արվեստը. 899 մլն դրամը դարձել է 1 մլրդ 847 մլն դրամ
19:35 Այսօր, ինչպես 106 տարի առաջ, Ադրբեջանին վերապահված է հայկական ու վրացական պետականությունների չեզոքացման դերակատարությունը. Հայկ Դեմոյան
15:38 Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով. Զելենսկի
19:46 «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին թույլ չեն տվել մասնակցել քվեարկությանը․ Գոհար Մելոյան
13:11 Զելենսկին քննադատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշումը
09:38 Ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. Նիկոլ Փաշինյան