Ներքին 12 րոպե առաջ - 18:52 29-11-2026

ՆԳՆ-ն հերքել է Սևանի գործող համայնքապետի նախընտրական շտաբի պետին բերման ենթարկելու մասին լուրը․Pastinfo.am

Pastinfo.am-ը գրում է․ Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, որ բերման է ենթարկվել Սևանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին։

«Փաստինֆոյի» հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքեց հրապարակված տեղեկությունը։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Սարգսյանը։

pastinfo.am

Ամենից շատ դիտված