Ավելին 11 րոպե առաջ - 18:30 29-11-2026

Էլիզա Մելիքյանը՝ քրոջ հետ հարաբերությունների, անձնական կյանքի և Հայաստանից հեռանալու ծրագրերի մասին

Դերասանուհի և բլոգեր Էլիզա Մելիքյանը դարձել է «Զավզակներ» հաղորդման հյուրը։

Նինայի և Ռաֆոյի հետ զրույցում նա անկեղծորեն խոսել է իր անձնական կյանքի, բլոգինգի, ընկերական հարաբերությունների, անցած դժվարությունների և այն ամենի մասին, ինչ սովորաբար մնում է Instagram-ի կադրերից դուրս։

Հաղորդման ընթացքում քննարկվել են մի շարք ուշագրավ թեմաներ՝ թանկարժեք գնումներից ու բացասական մեկնաբանություններից մինչև հայկական սերիալներ, իդեալական ժամադրություն և հայտնի հայ բլոգերների հետ հարաբերություններ։

Սակայն զրույցի ամենաքննարկվող դրվագներից մեկը, թերևս, վերաբերում է Էլիզայի և նրա քրոջ՝ դերասանուհի Ստելա Մելիքյանի հարաբերություններին։ Էլիզան խոստովանել է, որ այս պահին քույրերը միմյանց հետ չեն շփվում՝ հաղորդման ընթացքում որոշ մանրամասներ ներկայացնելով ստեղծված իրավիճակի մասին։

Դերասանուհին անդրադարձել է նաև անձնական կյանքն այլևս հանրայնացնելու իր ցանկության բացակայությանը՝ խոսելով այն պատճառների մասին, որոնք իրեն ստիպել են ավելի փակ լինել և Instagram-ից դուրս կյանքը հեռու պահել հանրային ուշադրությունից։

Հիշեցնենք, որ Էլիզա Մելիքյանի անձնական կյանքն արդեն որոշ ժամանակ է՝ հանրության հետաքրքրության կենտրոնում է։ Ավելի վաղ նա խոսել էր ընտանիքի անդամների հետ հարաբերություններում առաջացած խնդիրների մասին՝ նշելով, որ իր պատկերացրած ընտանիքն այլ է։ Այն ժամանակ, սակայն, դերասանուհին նախընտրել էր չբացահայտել իրավիճակի մանրամասները՝ խոստանալով հետագայում պատմել տեղի ունեցածի իրական պատճառների մասին։

Ուշագրավ է նաև, որ նոյեմբերին Էլիզան հայտնել էր Հայաստանից հեռանալու ծրագրերի մասին։ Սոցցանցերում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ նա, մասնավորապես, նշել էր. «Պլանավորում եմ Հայաստանից գնալ»։
Թե ինչ նոր մանրամասներ է բացահայտել դերասանուհին իր անձնական կյանքի և ընտանեկան հարաբերությունների մասին, կարող եք պարզել «Զավզակներ» հաղորդման ամբողջական թողարկումից։