87 տարեկանում մահացել է գերմանացի հայտնի մոդել Վերուշկան, որը 1960-ականներին դարձավ նորաձևության առաջին համաշխարհային աստղերից մեկը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վերուշկան հայտնի էր իր համարձակ ու արտասովոր ֆոտոշարքերով, որոնք փոխեցին գեղեցկության և նորաձևության մասին պատկերացումները։ Նա 13 անգամ հայտնվել է ամերիկյան «Vogue» ամսագրի շապիկին։
Նա ոչ միայն սուպերմոդելների առաջին սերնդի ներկայացուցիչներից էր, այլև իր ուրույն հետքն է թողել կինոյում։ Վերուշկան նկարահանվել է 1966 թվականի «Խոշորացում» և 2006 թվականի «Կազինո Ռոյալ» ֆիլմերում։
Տարիների ընթացքում համագործակցել է աշխարհահռչակ դիզայներներ Իվ Սեն Լորանի, Կարլ Լագերֆելդի և Վալենտինոյի հետ։
Նրա քույրը Վերուշկային բնութագրել է որպես արվեստագետի, սահմանները հաղթահարող անհատի և ըմբոստ կերպարի՝ ընդգծելով, որ նրա գործունեությունը կարևոր դեր է ունեցել ֆեմինիստական կատարողական արվեստի ձևավորման գործում։