Իսրայելցի և թուրք երկրպագուների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել` այս անգամ Բաթումի օդանավակայանում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելցիներից մեկը հանել է երկրի «Հապոել» ֆուտբոլային ակումբի դրոշը և այդպիսով սադրել «Բեշիքթաշ»-ի երկրպագուներին։
Ոստիկանությունը միջամտել է և կանխել զանգվածային ծեծկռտուքը։
Այդ ակումբների երկրպագուների միջև զանգվածային բախումները տեղի են ունեցել նոյեմբերի 26-ին Բաթումի մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ: Թուրք երկրպագուները ծածանել են պաղեստինյան դրոշները և ցուցադրել հակաիսրայելական կարգախոսներով պաստառներ, ինչը հանգեցրել է լարվածության սրմանը և ոստիկանության միջամտությանը: Թուրքական ակումբի ձերբակալված 16 երկրպագուները հաջորդ օրն ազատ են արձակվել:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն թուրք երկրպագուների գործողությունները «շատ ծանր սադրանքներ» է որակել։