Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:35 13-02-2023

Բաթումի ափերի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել

Վրաստանի Սև ծովի ափամերձ Բաթում քաղաքի ափին ականի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է վրացական Rustavi-2 հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ ականը պայթել այն բանից հետո, երբ հոսանքը տեղափոխել է այն։ Վրացական հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել ջրում՝ ափից մոտ 25 մետր հեռավորության վրա։

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Վրաստանի ներքին գործերի նախարարություն դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մարտին հայտնել էր, որ ուկրաինական նավատորմի կողմից Սև ծովի նավահանգիստների մոտ տեղակայված ականները մալուխի ճեղքման պատճառով կարող են շարժվել դեպի Բոսֆոր։ Ուկրաինայի կողմից տեղկայաված ականների թիվը հստակ չի նշվում, սակայն ենթադրաբար դրանք հասնում են մի քանի հարյուրի։

Ավելի վաղ հաղորդվել էր Ռումինիայի և Բուլղարիայի ափերին ականների հայտնաբերման մասին։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
15:42 Ռուսաստանն ԱԹՍ-ով հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին