Տիգրան Արզաքանցյանը գնացել է Մերգելյան ինստիտուտ, իսկ նրա կոնյակները՝ Հարկադիր
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աճուրդի են դրված Տիգրան Արզաքանցյանի գործարանների կողմից արտադրված հարյուրավոր շիշ «Ցար Տիգրան» մակնշմամբ կոնյակներ։
Աճուրդի իրավական կողմի պատասխանատուն ԱՆ ՀԿԱԾ (նախկին ԴԱՀԿ) Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժինն է։
Կոնյակները առանց ակցիզային դրոշմանիշի են, ինչը ենթադրում է, որ պատկանում են անմիջապես արտադրողին։
Թե Արզաքանցյանի ո՞ր պարտքը մարելու դիմաց է խմիչքը հայտնվել հարկադիր աճուրդի տաղավարներում, անհայտ է, քանի որ «Դատալեքս»համակարգում Տիգրան Արզաքանցյանի անունը բազմիցս է հիշատակվում։