Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 16։05-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին, Այրում քաղաքի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 68-ամյա Վալերի Մ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան և Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Արտակ Ա․-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարե պատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վալերի Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Մուրադյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արկադի Ամիրզյանը և Հովիկ Եղիկյանը։
Մանրամասները՝
shamshyan.com կայքում։